Էդվարդ (ֆիլմ)
Էդվարդ (անգլ.՝ Eadweard), հոգեբանական դրամա ժանրի կանադական ֆիլմ, որը հայտնի գյուտարար Էդվարդ Մեյբրիջի կյանքի մասին է։ Գլխավոր դերերում նկարահանվել են Մայքլ Էքլունդը և Սառա Քեննինգը[1]։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2015 թվականի հոկտեմբերի 2-ին` Վանկուվերի միջազգային փառատոնում[2]։
Երկիր | Կանադա |
---|---|
Ժանր | դրամա և թրիլեր |
Թվական | 2015 |
Ռեժիսոր | Քայլ Ռայդաութ |
Սցենարի հեղինակ | Քայլ Ռայդաութ |
Դերակատարներ | Մայքլ Էքլունդ |
Նկարահանման վայր | Բրիտանական Կոլումբիա |
Տևողություն | 104 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
Սյուժե
խմբագրելՖիլմի իրադարձությունները հանդիսատեսին տանում են 19-րդ դարի Ամերիկա, որտեղ լուսանկարիչ Էդվարդ Մեյբրիջը (Մայքլ Էքլունդ), ում վարձել էր նահանգապետ Սթենֆորդը (Իեն Թրեյսի), կատարում է աշխարհի առաջին տեսաձայնագրությունը, որից հետո դառնում է աշխարհահռչակ։
Դերերում
խմբագրել- Մայքլ Էքլունդ` Էդվարդ Մեյբրիջ
- Սառա Քեննինգ` Ֆլորա Սթոուն` Էդվարդի կինը
- Ջոնաթան Յանգ` Թոմաս Իկինս` լուսանկարիչ և նկարիչ, Էդվարդի ընկերը
- Իեն Թրեյսի` Լիլան Սթենֆորդ` Կալիֆոռնիայի նախկին նահանգապետը
- Քրիստոֆեր Հեյերդել` Փեփփեր
- Ջոդի Բալֆուր` Մերի
- Թորրանս Քումբս` Բելլ
- Քեթ Թուրթոն` Ռոնդինելլա
- Էրիան Բոուի` Ֆլորեդո Մեյբրիջ` Ֆլորայի և Էդվարդի որդին
- Չարլի Քերիկ` Հարրի Լարքինս` Ֆլորայի սիրեկանը, ում սպանում է Էդվարդը
- Ալեքս Դյաքուն` Ֆիլ` ծեր լուսանկարիչ
- Քեյլ Ռայդաութ` Ջեք` դերասան, որը մասնակցել է տեսաձայնագրությանը
- Ջեյ Բրազո` վարող
- Ալեքս Պաունովիչ` դարբին
Պարգևներ և առաջադրումներ
խմբագրելՖիլմը ստացել է 17 մրցանակ և առաջադրվել ևս 30 մրցանակի։ Մասնավորապես, ֆիլմը ներկայա��վել է Leo մրցանակի 17 անվանակարգերում[3][4]։
Նկարահանումներ
խմբագրելՆկարահանումներն անցկացվել են 2013 թվականի հուլիսին` Վանկուվերի մերձակայքում[5]։
Ցուցադրում
խմբագրելԲացի տարբեր կինոփառատոններում ցուցադրվելուց, ֆիլմը ցուցադրվել է նաև մի քանի կանադական քաղաքների կինոթատրոններում[6]։
Հետաքրքիր փաստեր
խմբագրել- Ֆիլմի հեղինակները` Քեյլ Ռայդաութը և Ջոֆ Էփշթեյնը, ֆիլմի նկարահանումներից առաջ մասնակցել են Էդվարդ Մեյբրիջի կյանքի մասին պատմող Studies in Motion — the Hauntings of Eadweard Muybridge թատերական բեմադրությանը[7][8]։
- Բացառապես ֆիլմի նկարահանումների համար Մայքլ Էքլունդն երկու ամիս մորուք է աճեցրել։
- Ֆիլմի կարգախոսն է` «Կինոթատրոնի կնքահայր» (The Godfather of Cinema):
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Rideout, Kyle (2015 թ․ փետրվարի 28), Eadweard, Վերցված է 2016 թ․ փետրվարի 17-ին
- ↑ «VIFF Pull-Out Schedule» (PDF). VIFF. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ François Marchand (2015 թ․ մայիսի 15). «Hollywood North: Eadweard, Motive lead Leo Awards nominations». Vancouver Sun. Վերցված է 2016 թ․ հունվարի 4-ին.
- ↑ «2015 Leo Awards Nominees & Winners» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 3-ին.
- ↑ Mark Leiren-Young (2013 թ․ հունիսի 27). «Hollywood North: Michael Eklund pioneers a new look for Vancouver-shot feature Eadweard». The Vancouver Sun. Վերցված է 2016 թ․ հունվարի 4-ին.
- ↑ Chris Knight (2015 թ․ հոկտեմբերի 9). «Eadweard review». National Post. Վերցված է 2016 թ․ հունվարի 4-ին.
- ↑ Richard Ouzonian (2010 թ․ նոյեմբերի 25). «Studies in Motion is all sizzle, no steak». Toronto Star. Վերցված է 2016 թ․ հունվարի 4-ին.
- ↑ «STUDIES IN MOTION: The Hauntings of Eadweard Muybridge - Electric Company Theatre». Electric Company Theatre (անգլերեն). Վերցված է 2016 թ․ փետրվարի 17-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք Արխիվացված 2019-04-18 Wayback Machine
- Ֆեյսբուքյան պաշտոնական էջ
- «Էդվարդ (ֆիլմ)»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում