Դիմակներ կրելու արգելք, բազմաթիվ երկրների օրենսդրություններում հասարակական վայրերում դիմակներ կրելու օրենսդրական սահմանափակումներ։

Անոնիմուսը Գայ Ֆոքսի դիմակներով հանրային տարածքում (Լոս Անջելես, 2008 թվական)։ Գայ Ֆոքսի դիմակը, որն առաջին անգամ օգտագործվել է «Անոնիմուսների» կողմից 2008 թվականին, դարձել է համացանցային մեմ և «Անոնիմուս» միության խորհրդանիշներից մեկը[1]։

Ռուսաստան

խմբագրել

«Հավաքների, հանրահավաքների, ցույցերի, երթերի և պիկետների մասին» Ռուսաստանի դաշնային օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասը թույլ չի տալիս հրապարակային միջոցառման մասնակցին թաքցնել իր դեմքը, այդ թվում՝ օգտագործել դիմակներ, քողարկման միջոցներ, այլ առարկաներ, որոնք հատուկ նախատեսված են անձի հաստատման դժվարացման համար։ Հանրահավաքի կազմակերպիչը պարտավոր է մասնակիցներից պահանջել չթաքցնել իրենց դեմքերը։ Հանրային միջոցառման կազմակերպչի կամ իշխանության լիազոր ներկայացուցչի օրինական պահանջներին չենթարկվող անձինք կարող են հեռացվել տվյալ հանրային միջոցառման անցկացման վայրից, ինչպես նաև ենթարկվել ադմինիստրատիվ պատասխանատվության[2][3]։ Ընդ որում, ՌԴ Սահմանադրական դատարանի 2016 թվականի հուլիսի 7-ի 1428-О որոշման համաձայն՝ պատասխանատվության ենթարկելն անհնար է առանց մեղավորության սահմանման, որը չի ենթադրում զուտ ֆորմալ մոտեցում, այսինքն՝ հրապարակային միջոցառման մասնակիցների գործողությունների որակավորման ժամանակ պետք է հաշվի առնվեն նրանց շարժառիթները և նպատակները, դրանց հետևանքները և ազդեցությունը անվտանգության վրա։ Դեմքի կամ դրա մի մասի թաքցնելն այն դեպքում, երբ դա մտադրություն չունի դժվարացնել անձի հաստատումը և չի առաջացրել բացասական հետևանքներ, օրինակ` ցուրտ եղանակին շարֆեր կամ կապյուշոններ հագնելը, Սահմանադրական դատարանը համարել է ոչ հակասող դաշնային օրենքի նորմերին[4][5]։

ԱՄՆ-ի տասնհինգ նահանգների[6] և բազմաթիվ վարչական կազմավորումների օրենքները ներառում են դիմակներ կրելու արգելքը։ Այդ օրենքները հիմնականում ընդունվել են 20-րդ դարի կեսերին՝ Կու-կլուքս-կլանի ելույթները ճնշելու նպատակով, որի անդամները թաքցնում էին իրենց դեմքերը[7]։

Այդ օրենքները շարունակում են կիրառվել, օրինակ` դրանք կիրառվել են 2010-ական թվականներին «Occupy» շարժման մասնակիցների դեմ[8][9][10][11]։ Մասնավորապես, «Occupy Wall Street» (անգլ. թարգմանաբար՝ «Գրավի՛ր Ուոլ Սթրիթը») շարժման մասնակիցների ձերբակալությունների համար օգտագործվել է Նյու Յորքի օրենքը, որը սահմանվել է 1845 թվականին ոստիկանների պաշտպանության համար խռովարար ֆերմերներից, որոնք հարձակվել են ոստիկանների վրա դիմակների քողի տակ[12]։ 1965 թվականին ընդունված օրենքի փոփոխությունները անօրինական են դարձրել երկու կամ ավելի քողարկվ��ծ մարդկանց հավաքը, բացառությամբ դիմակահանդեսների[12]։

Կանադա

խմբագրել

Կանադայի խորհրդարանն ընդունել է C-309 օրինագիծը, որն արգելում է զանգվածային անկարգությունների ժամանակ և անօրինական ցույցերի դեպքում դիմակներ կրել[13][14]։ Օրենքն ուժի մեջ է մտել 2013 թվականի հունիսի 19-ին[15]։ Օրենքի խախտման համար մինչև 10 տարվա ազատազրկում է սպառնում[16]։

Ավստրիա

խմբագրել

Ավստրիայում ցույցերի ժամանակ դիմակներ կրելու արգելքն ավելացվել է 2002 թվականին հավաքների մասին § 9 օրենքում (գերմ.՝ Versammlungsgesetz)։ Օրենքի խախտումը կարող է չհետապնդվել, եթե դիմակի օգտագործումը չի սպառնացել հասարակական կարգին և անվտանգությանը։ Օրենքի խախտումը § 19a-յի համաձայն պատժվում է մինչև վեց ամիս ժամկետով ազատազրկմամբ (մինչև մեկ տարի՝ կրկնակի խախտման դեպքում) կամ տուգանքով։

Դանիայում ցույցերի ժամանակ դիմակ կրելն արգելված է[17]։

Գերմանիա

խմբագրել

Գերմանիայում հասարակական հավաքների (այդ թվում՝ ցույցերի) ժամանակ դեմքը թաքցնելն արգելված է 1980-ական թվականներից, ըստ § 17a Abs. 2 հավաքների մասին օրենքի (գերմ.՝ Versammlungsgesetz), որպեսզի ոստիկանությունը կարողանա ճանաչել ցուցարարներին։ Օրենքի խախտման համար պատիժը մինչև մեկ տարի ազատազրկումն է[18]։

Իսպանիա

խմբագրել

Իսպանիայի օրենսդրության համաձայն՝ իրենց դեմքերը փակող ցուցարարները կարող են տուգանվել մինչև 30,000 եվրո[19]։

Շվեդիա

խմբագրել

Շվեդիայի՝ դիմակների կրումն արգելելու մասին օրենքի համաձայն[20]՝ ցույցի մասնակիցներին արգելվում է դեմքը ծածկել այնպես, որպեսզի դժվարացվի նրանց նույնականացումը։ Արգելքը վերաբերում է միայն այն հանրահավաքներին, որոնք ուղեկցվում են հասարակական կարգի խախտումներով կամ նման խախտման անմիջական վտանգ կա։ Օրենքը բացառություններ է թույլ տալիս կրոնական նկատառումներով և այն դեպքում, երբ դեմքը թաքցնելը թույլատրվել է։

Շվեյցարիա

խմբագրել

Շվեյցարիայում դիմակներ կրելն արգելվում է հետևյալ կանտոններում

Ֆրանսիա

խմբագրել

Ֆրանսիայի սենատի կողմից 2010 թվականի սեպտեմբերի 14-ին ընդունված Դեմքը թաքցնելու մասին ֆրանսիական օրենքն արգելել է գլխաշոր կրել, որը թաքցնում է դեմքը, այդ թվում դիմակ, սաղավարտ, բալակլավ, հիջաբ։

Ուկրաինա

խմբագրել
 
Ցուցարարը Եվրոմայդանում

Եվրամայդանում ցուցարարների և միլիցիայի միջև բախումներից հետո Գերագույն ռադան ընդունել է 721-VII օրենքը, որն արգելում է ցույցերի և զանգվածային այլ միջոցառումների ընթացքում դիմակներ, կասկաներ և կամուֆլյաժներ կրելը՝ մինչև 400 դոլար տուգանքի և մինչև 15 օր ժամկետով ադմինիստրատիվ կալանքի սպառնալիքի ներքո[21][22]։ Օրենքը չեղյալ է հայտարարվել գրեթե անմիջապես՝ 2014 թվականի հունվարին՝ նախապես առաջացնելով զանգվածային բողոքներ, որոնք դուրս են եկել խաղաղ շրջանակներից[23][24]։

Պատմություն մեջ

խմբագրել

Վենետիկի հանրապետություն

խմբագրել

Վենետիկի հանրապետությունում դիմակների ժողովրդականության հետ կապված դրանց օգտագործումը սահմանափակվում էր օրենքների բարդ համակարգով։ Այսպես, 1615 թվականին դուրս է եկել օրենք, որն արգելել է մարմնավաճառներին դիմակներ կրել գոնդոլներում ուղևորությունների ժամանակ[25]։

Վենետիկի պատմության երկար ժամանակահատվածների ընթացքում դիմակ կրող մարդկանց թույլ չէին տալիս եկեղեցի մտնել․ 1718 թվականի օրենքը նրանց արգելել է նույնիսկ մոտենալ տաճարներին, արգելքը տարբեր ձևով հաստատվել է 1739 և 1744 թվականների օրենքներով[26]։

Տասի խորհուրդը 1709 թվականին արգելել է խաղատներում դիմակներ կրելը մոլեխաղերի դեմ պայքարելու համար։ Դիմակների օգտագործման մեջ մեղադրվող ազնիվ քաղաքացիներին արգելվում էր Մեծ խորհրդում հայտնվելը երկու տարվա ընթացքում, նրանց վրա նույնպես տուգանք էր սահմանվել հարյուր դուկատի չափով, իսկ հասարակ մարդկանց սպառնում էր մինչև հինգ տարվա ազատազրկում։ Այդ արգելքը չեղյալ է հայտարարվել արդեն մեկ տարի անց[27]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. John S. Forrester (2008 թ․ փետրվարի 11), Dozens of masked protesters blast Scientology church. Web-based foes guard IDs, assert risk of retribution, The Boston Globe
  2. «КоАП РФ Статья 20.2. Нарушение установленного порядка организации либо проведения собрания, митинга, демонстрации, шествия или пикетирования». КонсультантПлюс.
  3. «Закон о митингах» от 04.10.2014
  4. «Обзор практики Конституционного Суда Российской Федерации за 2016 год». Официальный сайт Конституционного Суда Российской Федерации. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 24-ին.
  5. «Определение Конституционного Суда РФ от 7 июля 2016 г. N 1428-О». Официальный сайт Главного Управления МВД по Ставропольскому Краю. Главное Управление МВД по Ставропольскому Краю. 07 Июля 2016 21:45. {{cite web}}: Check |url= value (օգնություն)(չաշխատող հղում)
  6. [Stephen J. Simoni, «Who Goes There?» — Proposing a Model Anti-Mask Act. // 61 Fordham Law Review. С. 241 (1992).]
  7. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 28-ին. {{cite web}}: Invalid |url-status=да (օգնություն) The John Birch Society Same As The KKK
  8. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 28-ին. {{cite web}}: Invalid |url-status=да (օգնություն) Occupy’s Halloween Party Might Break D.C.'s Anti-Mask Law
  9. http://nymag.com/daily/intelligencer/2011/09/old_anti-mask_law_foiling_wall.html Old Anti-Mask Law Foils Wall Street Protestors
  10. https://www.aclu.org/free-speech/hi-oh-silver-aclu-challenges-michigan-anti-mask-law-behalf-lone-ranger-protesters With a 'Hi-Oh, Silver!' ACLU Challenges Michigan Anti-Mask Law on Behalf of «Lone Ranger» Protesters
  11. http://ir.lawnet.fordham.edu/cgi/viewcontent.cgi?article=3009&context=flr Who Goes There?" — Proposing a Model Anti-Mask Act
  12. 12,0 12,1 Sean Gardiner, Jessica Firger. Rare Charge Is Unmasked. // Уолл-стрит джорнел, 20 сентября 2011 года.
  13. http://vancouver.mediacoop.ca/story/canadian-anti-masking-bill-imminent/10849 Canadian Anti-Masking Bill Imminent
  14. http://www.cbc.ca/news/canada/police-chiefs-back-anti-mask-bill-1.1061197 Police chiefs back anti-mask bill
  15. Meagan Fitzpatrick, CBC News Wearing a mask at a riot is now a crime http://www.cbc.ca/news/politics/story/2013/06/19/pol-mask-bill-royal-assent.html
  16. http://rt.com/news/canadians-ten-years-protesting-masks-965/ Mask ban: Canada's veiled protesters face 10 years' jail
  17. Denmark: Police brutalise climate protesters.
  18. Текст германского закона о собраниях. (գերմ.)
  19. Spain's anti-protest bill criticized as anti-democratic Արխիվացված 2014-02-17 Wayback Machine. // Рейтерс, 29 ноября 2013 года.
  20. Текст шведского закона Արխիվացված 2018-06-27 Wayback Machine. (շվեդ.)
  21. Parliament Bans Wearing Masks, Helmets, Camouflage Clothing At Mass Rallies Արխիվացված 2014-02-28 Wayback Machine.
  22. Закон №721-VII вступил в силу. Как меняется деятельность журналистов?
  23. Ukrainian Prime Minister Resigns as Parliament Repeals Restrictive Laws. // Нью-Йорк Таймс, 29 января 2014 года. (անգլ.)
  24. Ukraine anti-protest laws repealed; PM resigns. // Эн-Би-Си, 28 января 2014 года. (անգլ.)
  25. James H. Johnson. Venice Incognito: Masks in the Serene Republic. University of California Press, Apr 2, 2011. С. 264.
  26. James H. Johnson. Venice Incognito: Masks in the Serene Republic. University of California Press, Apr 2, 2011. С. 106.
  27. James H. Johnson. Venice Incognito: Masks in the Serene Republic. University of California Press, Apr 2, 2011. С. 28.

Գրականություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել