Դեղագործը (նկար)

Պիետրո Լոնգիի նկար

«Դեղագործը» (իտալ.՝ Il farmacista), իտալացի նկարիչ, ժանրային գեղանկարչության կարկառուն ներկայացուցիչ Պիետրո Լոնգիի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է մոտավորապես 1752 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 59 × 48 սմ։ Այսօր «Դեղագործը» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Ակադեմիայի պատկերասրահում (Վենետիկ, Իտալիա

Դեղագործը
տեսակգեղանկար
նկարիչՊիետրո Լոնգի
տարիմոտ 1752
բարձրություն59 սանտիմետր
լայնություն48 սանտիմետր
նյութկտավ
գտնվում էԱկադեմիայի պատկերասրահ
հավաքածուԱկադեմիայի պատկերասրահ
կայք
Ծանոթագրություններ

Նկարագիր

խմբագրել

Պիետրո Լոնգին «Դեղագործը» ստեղծագործությունում պատկերել է դեղագործի կրպակ։ Դիմացի պատի ամբողջ տարածությունում պատկերված են պահարաններ, որոնց մեջ փոքրիկ կերամիկական և ապակե անոթներ են՝ դեղորայքի և էսենցիաների համար նախատեսված, որոնք կանոնավոր կերպով շարված են դարակներում։ Առաջին պլանում Լոնգին նկարել է դեղագործին, որը հետազոտում է մի կնոջ։ Վերջինս, ըստ էության, տառապում է ատամնացավից։ Ծերունի գրագիրը դեղատոմս է գրում աջ կողմում տեղադրված փոքրիկ սեղանի վրա։ Ներքևի ձախ անկյունում աշակերտն է պատկերված, ով ծնկաչոք հետևում է կաթսային, որում, ըստ երևույթին, ինչ-որ մի եփուկ է պատրաստվում։ Հիվանդ կնոջ հետևում հեղինակը երկու անձանց է վրձնել, որոնք համբերատար սպասում են հետազոտվելու իրենց հերթին։

Պատմություն

խմբագրել

Ենթադրվում է, որ Լոնգիի համար որպես նախատիպար է ծառայել Կիոջա դեղատունը, որը ղեկավարում էին նկարի սեփականատերերը, ում պատկերները նկարված է դեղատան պատին։ Ի դեպ այդ նկարի իրական հեղինակը Անտոնիո Բալեստրան է (1666-1740), և նկարը կոչվում է «Սուրբ ծնունդ». այսօր այն պահպանվում է վենետիկյան անձնական հավաքածուներից մեկում։

«Դեղագործը» ստեղծագործությունում վառ արտահայտված է հեղինակի ժանրային գեղանկարչության նկատմամբ յուրահատուկ մոտեցումը։ Այստեղ Պիետրո Լոնգիի նուրբ հումորի զգացումն է երևում։

Գրականություն

խմբագրել
  • «Галерея Академии. Венеция». Под ред. Лучии Импеллузо. = Gallerie Dell'accademia: Venezia. — /Пер. с ит. — М.: БММ, 2006. — 160 с. — (Великие музеи мира). — 3000 экз. — ISBN 5-88353-246-2
  • Н. Неташвілі, Л. Чечик. ТОМ 14. // «Галерея Академії. Венеція». — К.: ПрАТ «Комсомольська правда - Україна», 2012. — P. 10. — 96 p. — («Великі музеї світу»). — 7000 экз. — ISBN 978-966-2492-95-8