Դավիթ Հակոբյան (լուսանկարիչ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դավիթ Հակոբյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Դավիթ Հակոբյան (փետրվարի 28, 1986, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լուսանկարիչ, Հայաստանի Հանրապետության Նախագահի անձնական լուսանկարիչ (2010-ից)։
Դավիթ Հակոբյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 28, 1986 (38 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | Հայ |
Կրոն | Հայ Առաքելական եկեղեցի |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Մասնագիտություն | լուսանկարիչ |
Աշխատանք | ՀՀ Նախագահի պաշտոնական լուսանկարիչ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1986 թվականի փետրվարի 28-ին Երևանում[1]։ 2002 թվականին ավարտել է Երևանի թիվ 186 միջնակարգ դպրոցը։ 2002 թվականից զբաղվում է պրոֆեսիոնալ լուսանկարչությամբ։
2008 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի գեղարվեստական լուսանկարչության բաժինը, իսկ 2010 թվականին նույն բուհում ստացել է մագիստրոսի կոչում[1]։
2007-2010 թվականներին աշխատել է «Արմենպրես», ապա՝ «Պանարմենիան Մեդիա» լրատվական գործակալություններում՝ որպես ֆոտոլրագրող։ Մասնակցել է մի շարք ցուցահանդեսների Հայաստանում և արտերկում[1]։
2010 թվականից աշխատում է որպես ՀՀ նախագահի անձնական լուսանկարիչ[1]։
Ցուցահանդեսներ
խմբագրել2016 թվականին Հայաստանի նկարիչների միությունում բացվել է Դավիթ Հակոբյանի լուսանկարների անհատական ցուցահանդեսը[2][3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Դավիթ Հակոբյան». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ «Նախագահ Սերժ Սարգսյանը ծանոթացել է Դավիթ Հակոբյանի անհատական ցուցահանդեսի լուսանկարներին». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ «Սերժ Սարգսյանն այցելել է լուսանկարիչ Դավիթ Հակոբյանի ցուցահանդես». Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 13-ին.