Դամբարանադաշտ (Աջափնյակ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բնակատեղի (այլ կիրառումներ)

Դամբարանադաշտ, բրոնզեդարյան դամբարանադաշտ և պատմամշակութային հուշարձան Հայաստանի մայրաքաղաք Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասում։ Ներառված է՝ Աջափնյակ վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում[1]։

Դամբարանադաշտ
ԴիրքՍիլիկյան, Աջափնյակ, Երևան, Հայաստան Հայաստան
Մոտակա քաղաքԵրևան
ՏարածքԲնակատեղի
Հիմնադրվել էմ․թ․ա․ 2 - 1-ին հազարամյակներ
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

խմբագրել

Դամբարանադաշտը թվագրվում է մ․թ․ա․ 2-1 հազարամյակներով։ Հուշարձանը գտնվում է Աջափնյակ վարչական շրջանի հարավ-արևմտյան մասում՝ Սիլիկյան թաղամասում, երկաթուղու Սպանդարյան կայարանից 2,5-3 կմ հյուսիս, «Դեմեր» վայրում գտնվող բնակատեղիի արևմտյան մասում՝ երկաթուղու Սպանդարյան կայարանից 0,5 կմ դեպի հյուսիս։ Դամբարանադաշտը կազմված է՝ մ․թ․ա․ 2-1 հազարամյակներով թվագրվող «Դամբարան-1», «Դամբարան-2» և «Դամբարան-3» դամբարաններից[1]։

Հակակոռուպցիոն կոմիտեի վարչական շենքի կառուցում դամբարանադաշտում

խմբագրել

Հայաստանի կառավարության 2020 թվականի մարտի 19-ի «Գույքի նվիրատվության մասին» հ.348-Ա որոշմամբ առաջարկվել է Աջափնյակ վարչական շրջանի, Սպանդարյան կայարանի երկաթգծին հարակից հողատարածքում, որտեղ գտնվում է դամբարանադաշտով բնակատեղին[2], Հայաստանի արդարադատության նախարարության նոր քրեակատարողական հիմնարկ կառուցելու նպատակով 15 հեկտար մակերեսով տարածքը նվիրել Հայաստանի կառավարությանը և այն տրամադարել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտեին։ Երևանի քաղաքապետի ապրիլի 1-ի հ.1308-Ա որոշմամբ դամբարանադաշտի տարածքին տրամադրվել է «Սիլիկյան թաղամաս, 12-րդ փողոց, հ.86» հասցեն։ Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի ապրիլի 28-ի հ.225-Ա որոշմամբ` Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոցի հ.86 հասցեում գտնվող և Երևան համայնքի սեփականություն հանդիսացող 15 հեկտար մակերեսով հողատարածքը նվիրվել է Հայաստանի Հանրապետությանը։ Երևանի ավագանու որոշումը հաստատվել է Երևանի քաղաքապետի մայիսի 11-ի 1611-Ա որոշմամբ, ըստ որի թույլատրվել է Երևան համայնքի սեփականություն հանդիսացող հողատարածքի նվիրումը Հայաստանի Հանրապետությանը[2][3]։

Հայաստանի կառավարության նիստ�� օրակարգում ընդգրկված «Գնման գործընթացը կազմակերպելու մասին» որոշման նախագծի հիմնավորման՝ նախագծանախահաշվային փաստաթղթերի համալիր փորձաքննության շրջանակներում «շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման» փուլում պարզվել է, որ շուրջ 15 հեկտար հողատարածքը հանդիսանում է հուշարձանային գոտի (բնակատեղի), որը համաձայն առկա քարտեզների հանդիսանում է դամբարանադաշտ։ Այս խնդիրը Քաղաքաշինության կոմիտեն քննարկել է ԿԳՄՍ նախարարության հետ, որն էլ դիմել է ԳԱԱԵրկրաբանական գիտությունների ինստիտուտին։ Ինստիտուտը տարածքի նախնական ուսումնասիրություն է կատարել և առաջարկել գեոռադարային հանույթ իրականացնել՝ տարածքում դամբարանների առկայությունը պարզելու համար։ Ըստ նախագծի, աշխատանքները կտևեն 3 ամիս, իսկ եթե բնակլիմայական պայմաններն էլ բարենպաստ լինեն, ապա կիրականացվի նյութերի վերլուծություն՝ 1 ամիս, և տարածքում հուշարձաններ չհայտնաբերելու դեպքում կիրականացվի համապատասխան գործընթաց՝ համաձայն որի պետք է շրջանառվի կառավարության որոշման նախագիծ, որով նշված հուշարձանը կհանվի հուշարձանների հաստատված ցանկից, ինչից հետո միայն հնարավոր կլինի ստանալ շինարարության թույլտվությունը և մեկնարկել շինարարական աշխատանքները[2][4][5]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 «Հայաստանի կառավարության N 1616-Ն որոշում 7 հոկտեմբերի 2004 թվականի». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 24-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Հակակոռուպցիոն կոմիտեի՝ Աջափնյակում կառուցվող վարչական շենքի տարածքը դամբարանադաշտ է». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 24-ին.
  3. «Երևանի քաղաքպետի որոշում 1611-Ա 11․05․2020». Վերցված է 2022 թ․ հուլիսի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  4. «Հակակոռուպցիոն կոմիտեի նոր շենքը կարող է կառուցվել դամբարանադաշտի վրա». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 24-ին.
  5. «Տարածքը, որտեղ պետք է կառուցվի Հակակոռուպցիոն կոմիտեի շենքը, դամբարանադաշտ է. աշխատանքները կանգ են առել». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 24-ին.