Բոյդ Հոլբրուք
Ռոբերտ Բոյդ Հոլբրուք (անգլ.՝ Robert Boyd Holbrook[1], սեպտեմբերի 1, 1981, Prestonsburg, Կենտուկի, ԱՄՆ), կինոյի և հեռուստատեսության ամերիկացի դերասան, ինչպես նաև մոդել և նկարիչ, որին մեծ համբավ է բերել «Նարկո» հեռուստասերիալում խաղացած դերը, որտեղ կատարել է DEA-ի գործակալ Սթիվ Մյորֆի դերը։
Բոյդ Հոլբրուք | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 1, 1981 (43 տարեկան) |
Ծննդավայր | Prestonsburg, Կենտուկի, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Մասնագիտություն | դերասան, հեռուստատեսային դերասան, մոդել և կինոդերասան |
Boyd Holbrook Վիքիպահեստում |
Վաղ կյանք և մոդելային կարիերա
խմբագրելՀոլբրուքը ծնվել է Կենտուկի նահանգի Պրեստոնսբուրգ քաղաքում՝ Էլեն և Դոն Հոլբրուքների ընտանիքում[1]։ Երիտասարդ տարիքում տեղական թատրոնում աշխատել է որպես ատաղձագործ[1][2]։
2001 թվականին Բոյդը պայմանագիր է կնքել ֆրանսիական «Elite Model» մոդելային գործակալության հետ, իսկ ավելի ուշ աշխատել է «Wilhelmina Models» նորաձևության հաստատությունում։ Հոլբրուքը նաև որպես մոդել համագործակցել է հետևյալ դիզայներների և նորաձևության ընկերությունների հետ՝ Գուչի, Ժան Պոլ Գոտյե, Վերսաչե, Hugo Boss, William Ralph Blass, Քելվին Քլայն, Մոսկինո, Մարկ Ջեյկոբս և Dean and Dan Caten։ Բոյդը և մոդել Օմահիր Մոտան Փարիզի «Omahyra & Boyd» ցուցահանդեսի համար լուսանկարել են Էլեն ֆոն Ունվերտի ընդունած կեցվածքը, հետագայում այդ լուսանկարներով լույս է տեսել «International Exhibitions» գիրքը[3][4]։
Կինոկարիերա
խմբագրելՋեյմ Ստրաչանի նկարազարդումների ուղեկցությամբ Հոլբրուքը Model-Max.com կայքում թողարկել է բանաստեղծությունների մինի շարք[5]։
Եվրոպայում և Ասիայում մասնակցելով նորաձևության ցուցադրությունների��՝ Հոլբրուքը բավականաչափ գումար է կուտակել Նյու Յորքի համալսարանում կինոարվեստ ուսումնասիրելու համար, որտեղ նա ստացել է «SCPS 16mm Film» վկայական[6]։ Այնուհետև Բոյդը Կոլումբիայի համալսարանում հաճախել է դասընթացների (կինոյի պատմության ամբիոն և սցենարիստության բաժին)։ Այդ ժամանակվանից ի վեր նա թողարկել է հինգ կարճամետրաժ ֆիլմ։
Բոյդն William Esper Studio-ում ուսումնասիրել է դերասանական վարպետություն, որտեղ անցել է երկամյա ուսուցման դասընթաց[7], նա նաև մասնակցել է Շեյն Էնն Յանցի մասնագիտական վերապատրաստման ծրագրին (անգլ.՝ Shane Ann Younts), որտեղ սովորել է ձայնի և խոսքի բեմադրություն[8]։ 2007 թվականին նա իր սցենարն ուղարկել է ռեժիսոր Գաս Վան Սենթին, որը տպավորված լինելով սկսնակ կինեմատոգրաֆիստի տաղանդով՝ նրան փոքրիկ դեր է առաջարկել իր «Միլք» ֆիլմում[9]։ Նույն ժամանակահատվածում նկարահանվել է Permanent Me փանկ խմբի «Allison» երգի երաժշտական տեսահոլովակում՝ ևս մեկ մոդելի Tiah Delaney-ի հետ միասին[10]։
Ի թիվս այլ նախասիրությունների՝ Հալբրուքը կարողանում է լուսանկարել և քանդակներ ստեղծել։ Նրա «Iscariot» արտ շոուի առաջնաելույթը տեղի է ունեցել Նյու Յորքի RARE պատկերասրահում (2008 թվականի ապրիլի 19-ից մինչև մայիսի 17)[11]։
2015 թվականին «Նարկո» հեռուստասերիալում կատարել է DEA-ի գործակալ Սթիվ Մյորֆի դերը։
Անձնական կյանք
խմբագրելՀոլբրուքը դերասանուհի Էլիզաբեթ Օլսենի հետ սկսել է հանդիպել 2012 թվականի սեպտեմբերին «Շատ լավ աղջիկներ» ֆիլմի նկարահանումներին ծանոթանալուց հետո։ Զույգը նշանադրվել է 2014 թվականի մարտին[12][13]։ Սակայն, 2015 թվականի հունվարին նրանք բաժանվել են[14]։
Ավելի ուշ դերասանն ու նրա ընկերուհին՝ դանիացի դերասանուհի Տատյանա Պայկովիչը, 2018 թվականի հունվարի 14-ին ծնվել է նրանց առաջնեկը՝ որդին, որը ստացել է Դեյ անունը։
Ֆիլմագրություն
խմբագրելԿինո
խմբագրելՏարի | Անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
2008 | Միլք | Դենթոն Սմիթ | Հանդես է եկել որպես Ռոբերտ Բոյդ Հոլբրուք |
2011 | Երկինք և երկիր | Երիտասարդ Էթան Միլլեր | |
2011 | Սիրային կազմ | Քյորքլ | Նշված չէ տիտրերում |
2011 | Եղբայրություն արյունով | Դուգլաս Քլերի | |
2011 | Moving Takahashi | Քրեյգ | Կարճամետրաժ ֆիլմ |
2012 | Երրորդ ակտը | Լյուկ | |
2013 | Հյուրը | Կայլ Օ’Շի | |
2013 | Out of the Furnace | Դաջվածքով տղա | |
2014 | Երկվորյակները | Բիլլի | |
2014 | Փոքր միջադեպեր | Ամոս Ջենկինս | |
2014 | Շատ լավ աղջիկներ | Դևիդ Էվերի | |
2014 | A Walk Among the Tombstones | Պիտեր Քրիստո | |
2014 | Կորածը | Ջեֆ | |
2015 | Գիշերային փախստականը | Դեննի Մագուայեր | |
2016 | Ջեյնը վերցնում է հրացանը | Վիկ | |
2016 | Բռնցքամարտիկ-խամաճիկ | Փինք | |
2016 | Մորգան | Սկիփ | |
2017 | Լոգան | Դոնալդ Փիրս | |
2018 | Գիշատիչը | Քուին Մակենա | |
2019 | Լուսնի ստվերում | Թոմաս Լոքհարթ |
Հեռուստատեսություն
խմբագրելՏարի | Անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
2009 | Անսովոր դետեկտիվ | Փանք | «42» էպիզոդ 1 |
2009 | The Beautiful Life: TBL | Գեբրիել | «Pilot» էպիզոդ 1 |
2010 | Tough Trade | Ջեքսոն Թաքեր | Հեռուստաֆիլմ |
2011 | Այս սարսափելի «Р» տառը | Միխայիլո | Էպիզոդ 6 |
2012 | Hatfields & McCoys | Ուիլյամ «Կեպ» Հեթֆիլդ | Մինի-սերիալ , էպիզոդ 3 |
2013 | Մոմավառության հետևում | Քերի Ջեյմս | Հեռուստաֆիլմ |
2015—2016 | Նարկո | Սթիվ Մյորֆի | Գլխավոր դեր (2 եթերաշրջան) |
Ծանոթագրություն
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Deaton, Jarrid (2009 թ․ փետրվարի 18). «Stage Presence». The Floyd County Times. Kentucky. Վերցված է 2014 թ․ մարտի 13-ին. «...Holbrook, 28...»
- ↑ An Evening of Scenes — Boyd Holbrook Արխիվացված 2009-07-06 Wayback Machine
- ↑ McFadden, William, ed. (n.d.). «Omahyra & Boyd». Ellen Von Unwerth (retrospective site). Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ փետրվարի 21-ին.
{{cite web}}
:|first=
has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ «Kamel Mennour Presents Ellen Von Unwerth: Hot things - digital prints». Parisiana.com. n.d. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ օգոստոսի 14-ին.
- ↑ Model-Max.com Interview — Boyd Holbrook Արխիվացված 2004-05-05 Wayback Machine
- ↑ Slash Interview with Boyd & Omahyra
- ↑ He Magazine Interview with Boyd Holbrook
- ↑ Boyd Holbrook Resume Արխիվացված 2012-02-18 Wayback Machine
- ↑ I-D Magazine — Boyd Holbrook Interview
- ↑ Permanent Me — «Allison» music video feat. Boyd Holbrook Արխիվացված 2009-07-06 Wayback Machine
- ↑ «RARE gallery show — Iscariot by Boyd Holbrook». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ Maresca, Rachel. «Elizabeth Olsen engaged to boyfriend Boyd Holbrook: report». New York Daily News. Վերցված է 2014 թ․ մարտի 18-ին.
- ↑ D'Zurilla, Christie (2014 թ․ մարտի 13). «Elizabeth Olsen reportedly engaged to fellow actor Boyd Holbrook». L.A. Times.
- ↑ Lee, Esther (2015 թ․ հունվարի 19). «Elizabeth Olsen, Boyd Holbrook Split, Break Off Engagement After 3-Year Relationship». Us Magazine. Վերցված է 2015 թ․ հունվարի 20-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոյդ Հոլբրուք» հոդվածին։ |