Բոլոմեր
Բոլոմեր, գյուղաքաղաք Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Երզնկայի գավառում։ Գտնվում էր Արածանի գետի աջ կողմի վտակ Խութիդերե գետի Թուզլու վտակի ափին, Երզնկա քաղաքից 45 կմ հարավ-արևելք։ Հանդիսանում էր Բոլոմեր գյուղախմբի կենտրոնը։
Գյուղաքաղաք | ||
---|---|---|
Բոլոմեր | ||
Վարչական տարածք | Թուրքիա | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառ | Երզնկայի գավառ | |
Այլ անվանումներ | Բոլոմորի, Բոլորմորի | |
ԲԾՄ | 1650 մետր | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | ▲3760 մարդ (2018) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Տեղաբնականուն | բոլոմերցի | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Անվան ստուգաբանություն
խմբագրելԲնակավայրի անվանումը կապված է մորի բառի հետ։ Տեղացիների բարբառով այն նշանակել է անտառ։
Աշխարհագրություն
խմբագրելՏարածքն անտառապատ էր։
Բնակչություն
խմբագրելՄինչև Առաջին համաշխարհային պատերազմն ուներ 5000 բնակիչներ։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԲոլոմերից արևելք կային 5 հայկական եկեղեցիների ավերակներ, որոնցից երեքի անունները հայտնի են` Ս. Գևորգ, Ս. Սարգիս, Ս. Փրկիչ։
Բնակավայրից արևմուտք պահպանվում էր Բոլոմորի բերդի ավերակները[1]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 721
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն