Բեթ Դեյվիս (անգլ.՝ Bette Davis, իսկական անունը՝ Ruth Elizabeth Davis, ապրիլի 5, 1908(1908-04-05)[1][2][2][…], Լոուել, Մասաչուսեթս, ԱՄՆ[3] - հոկտեմբերի 6, 1989(1989-10-06)[2][2][4][…], Նյոյի սյուր Սեն, Ֆրանսիա[5]), ամերիկացի դերասանուհի։ Կինոյի պատմության առաջին անձն է, ում հաջողվել է 10 անգամ ներկայացվել Օսկար մրցանակի։

Բեթ Դեյվիս
անգլ.՝ Bette Davis
Ծնվել էապրիլի 5, 1908(1908-04-05)[1][2][2][…]
ԾննդավայրԼոուել, Մասաչուսեթս, ԱՄՆ[3]
Մահացել էհոկտեմբերի 6, 1989(1989-10-06)[2][2][4][…] (81 տարեկան)
Մահվան վայրՆյոյի սյուր Սեն, Ֆրանսիա[5]
ԳերեզմանՖորեստ Լոուն հուշայգի
ԿրթությունCushing Academy?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունինքնակենսագիր, բնավորության դերասան, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, դերասանուհի և երաժիշտ
ԱշխատավայրWarner Bros.
Ծնողներհայր՝ Harlow Morrell Davis?[6], մայր՝ Ruth Augusta 'Ruthie' Favor?[6]
Ամուսին(ներ)Գարի Մերիլ և William Grant Sherry?
Երեխա(ներ)B. D. Hyman?
Պարգևներ և մրցանակներ
bettedavis.com

Ամերիկյան կինոակադեմիան 1999 թվականին հրապարակված իր Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում դերասանուհիների ցուցակում նրան շնորհել է պատվավոր 2-րդ տեղը (առաջին տեղում Քեթրին Հեփբորնն է)[10]։

Կենսագրություն և կարիերա

խմբագրել

Բեթ Դեյվիսը ծնվել է 1908 թվականին Մասաչուսեթսի նահանգի Լոուել քաղքում[11]։ Նրա հայրը իրավաբան էր։ Դեռ մանկությունից Բեթը երազում էր դառնալ դերասանուհի։ Սկզբում հանդես էր գալիս Բրոդվեյում, իսկ կինոյում նորամուտը կայացավ 1931 թվականին «Վատ քույրը» ֆիլմում, որտեղ նա հանդես եկավ էպիզոդիկ դերում։ Իսկ առաջին մեծ դերը նա խաղացել է հենց հաջորդ տարի «Մարդը, ով խաղում էր Աստծո դերը» ֆիլմում։ Հաջորդ երկու տարիներին խաղացել է այդ ժամանակի Հոլիվուդյան ֆիլմերին տիպիկ՝ ճակատագրական կնոջ կերպարներ։

Նա դերասանական վարպետությամբ աչքի ընկավ 1934 թվականին Սոմերսեթ Մոեմի վեպի էկրանացման մեջ՝ «Մարդկության կրքերի բեռը»։ Դրանից ավելի բարդ հոգեբանական կնոջ դեր թերևս չէր վիճակվել խաղալ ոչ մի դերասանուհու։ Չնայած մինչ օրս էլ այդ դերը համարվում է Դեյվիսի լավագույն աշխատանքներից մեկը, սակայն կիոստուդիաների միջև հակառակությունները առիթ եղան նրան, որ այդ դերի համար դերասանուհին նույնիսկ չառաջադրվեց Օսկարի։

Իսկ Օսկար նա ստացավ արդեն 1935 թվականին նկարահանված «Վտանգավորը» ֆիլմում ալկոհոլամոլի դերի համար։ Այդ տարիներին Դեյվիսն անցնում է մի շարք դատավարությունների միջով, նա հայց էր ներկայացրել ընդդեմ իր «Warner Bros» ընկերության, որպեսզի ինքը կարողանար ինքնուրույն ընտրել իր դերերը, ավելին տարաձայնությունների պատճառով նա նույնիսկ միառժամանակ հեռանում է Հոլիվուդից և մեկնում է Լոնդոն։

Հաջորդ ֆիլմերից մեկը Հոլիվուդ վերադառնալուց հետո 1939 թվականի «Հեզաբել» ֆիլմն էր, որի համար Բեթ Դեյվիսը ստացավ իր երկրորդ Օսկարը։ Այդ դերը նրա համար կարծես մխիթարություն դարձավ այն բա��ից հետո, երբ նրան բաժին չհասավ «Քամուց քշվածները» ֆիլմում գլխավոր հերոսուհու դերը։

Սկսած 1930-ական թվականների վերջից մինչև 1940-ական թվականների Բեթ Դեյվիսն աշխարհի ամենահայտնի դերասանուհիներից մեկն էր։ 1939 թվականին նա Էռռոլ Ֆլինի և Օլիվիա դե Հևիլլենդի հետ միասին խաղաց իր առաջին գունավոր ֆիլմում՝ «Էլիզաբեթի և Էսսեկսի անձնական կյանքը»։ Կինովարձույթում մեծ հաջողություն ունեցավ «Այս ամենը և երկինքն էլ հետը» ֆիլմը։ Այդ տարիներին Բեթ Դեյվիսն այնպիսի հեղինակություն էր վայելում «Warner Bros.» ընկերությունում, որ նրան հաճախ կատակով անվանում էին «Ուորների չորրորդ եղբայր»։ 1941 թվականին նա ընտրվում է Ամերիկյան կինոակադեմիայի նախագահ։

1950 թվականին Դեյվիսը խաղաց Հոլիվուդյան դասական դարձած «Ամեն ինչ Եվայի մասին» ֆիլմում, որը դարձավ կինոյի պատմության ամենաշատ Օսկարի ներկայացված ֆիլմը՝ 14 Օսկար, ինքը Դեյվիսը ստացավ մի քանի մրցանակներ՝ այդ թվում Կաննի կինոփառատոնի մրցանակ։

Չնայած հաջորդ ֆիլմերի համար նա ևս ներկայացվում էր տարբեր մրցանակների՝ այդ թվում Օսկարի, սակայն «Ամեն ինչ Եվայի մասին» ֆիլմը կարելի է ասել դարձավ նրա կարիերայի վերջին առավել հաջողված աշխատանքը։ 1962 թվականին նա գրում է ինքնակենսագրական գիրք։

Այդ տարիներին փորձում է վերադառնալ Բրոդվեյ, սակայն այնտեղ նույնպես առանձնակի հաջողություն չի ունենում։ Նա անընդհատ վատառողջ էր, այնուամենայնիվ նրան դեռ հրավիրում էին խաղալ ֆիլմերում։ Վերջին հաջողված աշխատանքը կարելի է համարել Ագաթա Քրիստիի գրվածքի հիման վրա նկարահանված «Մահը Նեղոսի վրա» ֆիլմը (1978)։

Նա ստանում է Ամերիկյան կինոակադեմիայի պատվավոր մրցանակ, այսպիսով դառնալով առաջին կինը, ով ստացավ այդ մրցանակը, իսկ 1979 թվականին ստանում է «Էմմի» մրցանակ։

1983 թվականին, երբ նա նկարահանվում էր «Հոթել» սերիալի փորձնական էպիզոդներից մեկում, բժիշկները նրա մոտ քաղցկեղ են հայտնաբերում և նշանակում հատուկ բուժում։ Երկու շաբաթ բուժումից հետո նա 4 անգամ կաթված ստացավ, ինչի հետևանքով դեմքի աջ մասը և ձախ ձեռքը գրեթե անշարժել էին, և նա հազիվ էր կարողանում խոսել։ Նա անցնում է թերապևտիկ բուժման երկար կուրս, ինչից հետո մասամբ ապաքինվում է։

1988 և 1989 թվականներին Բեթ Դեյվիսին մեծարում են կինոյում ունեցած իր մեծ ավանդի համար։ Նա ստանում է Ֆրանսիայի պատվավոր շքանշան, Իտալիայի Կամպիոնե պարգև, Իսպանիայի Սան-Սեբաստիանի կինոփառատոնի մրցանակ, ամերիկյան Լինքոլն կինոկենտրոնի մրցանակ և այլն։ 1989 թվականին նրա մոտ նորից հայտնաբերում են քաղցկեղ։ Բուժման որոշ կուրս անցնելուց հետո նա ուղևորվում է Իսպանիա։ Այդ ուղևորության ժամանակ նրա առողջական վիճակը վատթարանում է։ Նա ցանկանում էր վերադառնալ ԱՄՆ, սակայն հիվանդությունը խանգարում է։ Նա գնում է Ֆրանսիա, որտեղ էլ մահանում է 1989 թվականի հոկտեմբերի 6-ին։

4 անգամ ամուսնացել է, ունեցել է 3 երեխա։

Մրցանակներ

խմբագրել

Ընդհանուր թվով ստացել է 21 կինոմրցանակ, ներկայացված լինելով ևս 19-ի, այդ թվում՝ 2 Օսկար լավագույն դերասանուհու համար (11 անգամ ներկայացվել է), Կաննի միջազգային կինոփառատոնի, Սեզար, Էմմի (մրցանակ), 2 Ոսկե Գլոբուս և այլն։

Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն դրական և բացասական հերոսների ցանկում առկա է Բեթ Դեյվիսի 2 բացասական հերոս.

  1. Ռեջինա Գիդեննս, «Աղվեսուհիները» - 43
  2. Ջեյն Հադսոն, «Ի՞նչ է պատահել Բեբի Ջեյնի հետ» - 44

Ֆիլմեր

խմբագրել

Ընդհանուր թվով խաղացել է մոտ 120 ֆիլմում, այդ թվում հեռուստատեսային ֆիլմերում։
Առավել նշանավոր ֆիլմերն են.

տարի ֆիլմ ռեժիսոր խաղընկերներ
1934 «Մարդկության կրքերի բեռը» Ջոն Քրոմվել Լեսլի Հովարդ
1935 «Վտանգավորը» Ալֆրեդ Գրին
1936 «Քարացած անտառ» Արչի Մայո Համֆրի Բոգարտ
Լեսլի Հովարդ
1938 «Հեզաբել» Ուիլյամ Ուայլեր Հենրի Ֆոնդա
1938 «Քույրերը» Անատոլ Լիտվակ Բելա Բոնդի
Հենրի Տրևերս
1939 «Խուարես» Ուիլյամ Դիտերլի Պոլ Մունի
Կլոդ Ռեյնս
Ջոն Գարֆիլդ
1939 «Էլիզաբեթի և Էսսեկսի անձնական կյանքը» Մայքլ Քերթիս Օլիվիա դե Հևիլլենդ
Էրրոլ Ֆլին
1940 «Այս ամենը և երկինքն էլ հետը» Անատոլ Լիտվակ Շառլ Բուայե
Բարբարա Օ'Նիլ
1941 «Դրանում է կայանում մեր կյանքը» Ջոն Հյուսթոն Օլիվիա դե Հևիլլենդ
1941 «Փոքրիկ աղվեսուհիները» Ուիլյամ Ուայլեր
1943 «Պահակություն Հռենոսի վրա» Հերման Շումլին Բելա Բոնդի
1946 «Գողացված կյանք» Կուրտիս Բերնհադտ Ուոլտեր Բրենան
1949 «Անտառից դուրս» Քինգ Վիդոր Ջոզեֆ Քոթթեն
1950 «Ամեն ինչ Եվայի մասին» Ջոզեֆ Լեո Մանկևիչ Էնն Բաքսթեր
Ջորջ Սանդերս
Մերիլին Մոնրո
1956 «Ծննդյան նվեր, կամ ամեն ինչ ինչպես մարդկանց մոտ» Ռիչարդ Բրուքս Էռնեստ Բորգնայն
1962 «Ի՞նչ է պատահել Բեբի Ջեյնի հետ» Ռոբերտ Օլդրիչ Ջոան Քրոուֆորդ
1964 «Կամաց, կամաց, սիրելի Շառլոտա» Ռոբերտ Օլդրիչ Օլիվիա դե Հևիլլենդ
Ջոզեֆ Քոթթեն
Ջորջ Քենեդի
1978 «Մահը Նեղոսի վրա» Ջոն Գիլլերման Պիտեր Ուստինով
Ջորջ Քենեդի
Միա Ֆերրոու
Մեգի Սմիթ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 3,2 Дейвис Бетт // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. 4,0 4,1 4,2 Discogs — 2000.
  5. 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #118524038 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Pas L. v. Genealogics — 2003.
  7. https://www.oscars.org/oscars/ceremonies/1936
  8. https://www.oscars.org/oscars/ceremonies/1939
  9. https://exploringlahistory.com/2016/03/31/the-los-angeles-times-women-of-the-year-award/
  10. «AFI's 100 Years, 100 Stars, Greatest Film Star Legends». American Film Institute. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 24-ին.
  11. ancestry.com Massachusetts 1840-1915 birth records, page 448 of book registered in Somerville

Գրականություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեթ Դեյվիս» հոդվածին։