Արթուր Դանիելյան (գեղասահորդ)
Արտուր Աշոտի Դանիելյան (ռուս.՝ Артур Ашотович Даниелян, դեկտեմբերի 17, 2003, Վոլգոգրադ, Ռուսաստան), հայազգի ռուսաստանցի գեղասահորդ, մենասահորդ, Եվրոպայի 2020 թվականի փոխչեմպիոն, Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր։
Արթուր Դանիելյան | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Բնօրինակ անուն՝ | ռուս.՝ Артур Ашотович Даниелян |
Մասնագիտացում՝ | գեղասահորդ |
Ծննդյան ամսաթիվ՝ | դեկտեմբերի 17, 2003 (20 տարեկան) |
Ծննդավայր՝ | Վոլգոգրադ, Ռուսաստան |
Հասակ՝ | 168 սանտիմետր[1] |
Կարիերա
խմբագրելԱրթուր Դանիելյանը ծնվել է Վոլգոգրադ քաղաքում։ 2008 թվականից սկսել է զբաղվել գեղասահքով։ 2016 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Մոսկվա։ Մարզումներն անց է կացնում խորհրդային գեղասահորդուհի, գեղասահքի մարզիչ Ելենա Վոդորեզովայի և գեղասահքի մարզիչ Մարինա Սելիցկայայի մոտ։
2017 թվականի սեպտեմբերին Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում մասնակցել է Պատանիների Գրան պրիի առաջնությանը, որտեղ զբաղեցրել է յոթերորդ տեղը։ 2018 թվականի հունվարին Ռուսաստանի պատանեկան առաջնությունում դարձել է բրոնզե մեդալակիր[2]։ Պատանիների աշխարհի առաջնությունում կարճ ծրագրից հետո զբաղեցրել է 8-րդ տեղը[3], իսկ վերջնական արդյունքում նվաճել է արծաթե մեդալ[4]։
2018-2019 մրցաշրջանում մասնակցել է Պատանիների Գրան պրիի երկու մրցափուլերին․ Սլովենիայ մրցափուլում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը, իսկ Հայաստանի՝ 4-րդ հորիզոնականըը։ Պատանիների աշխարհի առաջնությունում կարճ ծրագրի մրցափուլում զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը[5], իսկ ամփոփիչ հաշվարկում զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը[6]։
Չելյաբինսկում և Զագրեբում տեղի ունեցած Պատանիների Գրան պրի առաջնությունում զբաղեցրել է 2-րդ տեղը[7][8]։
Դեկտեմբերին Ռուսաստանի առաջնությունում անհաջող հանդես եկավ կարճ ծրագրում՝ գրավելով տասներեքերորդ հորիզոնականը, սակայն կամայական ծրագրի շնորհիվ վերջնական արդյունքում նվաճեց արծաթե մեդալ և ձեռք բերեց Եվրոպայի ուղեգիր[9]։
2020 թվականի Եվրոպայի առաջնությունում կարճ ծրագրում զբաղեցրել է 3-րդ տեղը, կամայական ծրագրում հավաքած միավորները նրան թույլ տվեցին, որ նվաճի արծաթե մեդալ[10]։
Ծրագրեր
խմբագրելՄրցաշրջան | Կարճ ծրագրեր | Կամայական ծրագրեր |
---|---|---|
2019–2020 |
|
|
2018–2019 |
|
|
2017–2018 |
|
|
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://www.isuresults.com/bios/isufs00103334.htm
- ↑ «Чемпионат России среди юниоров. Ерохов одержал итоговую победу, Савосин – 2-й, Даниелян – 3-й». Sports.ru. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 6-ին.
- ↑ «Чемпионат мира среди юниоров. Красножон лидирует после короткой программы, Ерохов – 2-й, Даниелян – 8-й». Sports.ru. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 6-ին.
- ↑ «Чемпионат мира среди юниоров. Ерохов выиграл золото, Даниэлян – 2-й, Савосин – 5-й». Sports.ru. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 6-ին.
- ↑ «⚡ Пулкинен выиграл короткую программу на чемпионате мира среди юниоров, Гуменник – 4-й, Савосин – 6-й». Sports.ru. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 7-ին.
- ↑ «Чемпионат мира среди юниоров. Хиваташи победил, Савосин – 2-й, Даниелян – 4-й». Sports.ru. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 7-ին.
- ↑ «⚡ Гран-при среди юниоров. Гуменник выиграл, Даниелян – 2-й, Яблоков – 3-й». Sports.ru. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 7-ին.
- ↑ «⚡ Мозалев победил на этапе Гран-при среди юниоров, Даниелян – 2-й». Sports.ru. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 7-ին.
- ↑ Ольга ЕРМОЛИНА. «Дмитрий Алиев выиграл чемпионат России, Артур Даниелян - серебряный призер, Александр Самарин завоевал бронзу» (ռուսերեն). www.fsrussia.ru. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 7-ին.
- ↑ Ольга ЕРМОЛИНА. «Дмитрий Алиев впервые в карьере стал чемпионом Европы, Артур Даниелян - серебряный призер, Морис Квителашвили из Грузии завоевал бронзу» (ռուսերեն). www.fsrussia.ru. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 7-ին.
- ↑ «Artur DANIELIAN: 2019/2020». ISU Results. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.