Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ատրներսեհ (այլ կիրառումներ)

Ատրներսեհ. Ատրներսեհ որդի Սահլի (ծ. և մ. թթ. անհտ.), Խաչենի իշխանը՝ Առանշահիկների (ըստ որոշ արևմտյան պատմաբանների՝ Սյունիների) իշխանատոհմից, Սահլ Սմբատյանի որդին և հաջորդը։

Ատրներսեհ որդի Սահլի
Խաչենի իշխան
Նախորդող Սահլ Սմբատյան
 
Դավանանք քրիստոնեություն
Վախճանի օր 870
Դինաստիա Խաչենի իշխանատոհմ
Հայր Սահլ Սմբատյան

821 թվականին կնության է առել Միհրանյանների վերջին ներկայացուցիչ Ասպրամին, որով այս իշխանատոհմի ժառանգական իրավունքերը վերստին անցել են բնիկ հայկական տոհմին։ Նրա տիրույթեները ընդգրկել են Վայկունիքի և Սոդքի գավառները։ Նստավայրն էր իր կաոուցած Հանդաբերդ ամրոցը, հետագայում նաև Վայկունիք ավանը։

Մասնակցել Է 854 թվականին հակաարաբական հայ-ազատագրական շարժումներին, որի ճնշումից հետո Բուղա զորապետը նրան, հոր և Հովհաննես եղբոր հետ, ի թիվս այլ հայ իշխանների, աքսորել է խալիֆայի նստավայրը՝ Սամառա։ Ատրներսեհին փոխարինած Սպրամն օժանդակել է մշակույթի զարգացմանը Վայկունիքում և Գեղարքունիքում, Սոդք ավանում կառուցել Նորավանքը։ Վերադառնալով հայրենիք՝ Ատրներսեհը ամրացրել է Հանդաբերդը և Վայկունիք բերդավանը, վերջինս դարձնելով աթոռանիստ։

Մահացել է 870-ական թվականներին Նրան հաջորդել է իր որդին Գրիգորը։

Տես նաև

խմբագրել

Գրականություն

խմբագրել
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։