Ամորձաբորբ, օրխիտ, հաճախ առաջանում է վարակիչ հիվանդությունների (գրիպ, խոզուկ, տուբերկո��լոզ, գոնոռեա) բարդացման կամ ամորձու վնասվածքի ժամանակ։ Հիվանդությունն սկսվում է բուռն, կտրուկ բարձրանում է ջերմաստիճանը, ամորձին մեծանում է, դառնում պինդ և խիստ ցավոտ։ Բարդացման դեպքում բորբոքային գործընթացի խորացումը կարող է հանգեցնել ամորձու մեռուկացման։ Ամորձաբորբի ժամանակ հարկավոր է պահպանել անկողնային ռեժիմ և կրել ամորձակալ։ Ջերմաստիճանի իջեցումից և բորբոքային երևույթները մեղմանալուց հետո էլ շարունակում են կրել ամորձակալ կամ կիպ վարտիք։ Ամորձաբորբի ժամանակ ժամանակավորապես արգելվում է սեռական կյանքը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 326)։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
|