Ալ-Կարդահա

քաղաք Սիրիայում

Ալ-Կարդահա (արաբ․՝ قرداحة‎‎), քաղաքատիպ ավան Սիրիայի Արաբական Հանրապետության արևմուտքում՝ Լաթակիայի մարզում։ Ալ-Կարդահայի գավառի համանուն շրջանի վարչական կենտրոնն է։ Շրջանն ունի 44 510 բնակիչ։

Քաղաք
Ալ-Կարդահա
արաբ․՝ قرداحة‎‎
Հաֆեզ ալ-Ասադի և Բասիլ ալ-Ասադի դամբարանը ներսից
ԵրկիրՍիրիա Սիրիա
ՄուհաֆազաԼաթակիայի մարզ
Մինտակաալ-Կարդահայի գավառ
Նահիյաալ-Կարդահայի շրջան
ԲԾՄ330 մ
Կլիմայի տեսակՄիջերկրածովյան
Պաշտոնական լեզուարաբերեն
Բնակչություն8 671 մարդ (2004)
Ազգային կազմարաբներ
Կրոնական կազմԱլավիներ
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Ալ-Կարդահա (Սիրիա)##
Ալ-Կարդահա (Սիրիա)

Աշխարհագրություն

խմբագրել

Ալ-Կարդահա քաղաքը գտնվում է ծովի մակարդակից 330 մետր բարձրության վրա։ Մոտակա բնակավայրերն են՝ Կիլմաքոն դեպի արևմուտք, Բուստան ալ-Բաշան դեպի հարավ-արևմուտք, Հարֆ ալ-Մուսեյթիրան հարավ-արևելք, Մուզեյրաան դեպի հյուսիս։

Հեռավորությունը մարզկենտրոն Լաթակիայից կազմում է 32 կմ։

Բնակչություն

խմբագրել

Ըստ Սիրայի կենտրոնական բյուրոյի տվյալների Կարդահան 2004 թվականին ուներ 8,671 բնակչություն[1]։ Նրա բնակչությունը հիմնականում ալավիներ են[2]։ Տեղացի Ասադների ընտանիքը կառավարում է Սիրիան 1970 թվականից սկսած։

Կարդահայի խոշոր ընտանիքներն են՝ Ալ-Ասադ, Ալ-Քահեր, Օտման, Շալիշ, Իսմայիլ, Ջաբբուր, Մաալիկի, Նասաիֆ, Հաթեմ, Սուլեյման, Դիբ, Կինա Սիան, Մահլուֆ, Մասլաֆ և Ջարկաֆ։ Հաֆեզ ալ-Ասադի գլխավոր արձանը գտնվում է քաղաքի կենտրոնում, որտեղ գտնվում է նրա և որդու՝ Բասիլ ալ-Ասադի մեծ դամբարանը։

Պատմություն

խմբագրել

Արամեերենում Կարդահան ունի առաջին գյուղ իմաստը։ Կարդահան փյունիկերեն բառ է և նշանակում է «վայր, որը արտադրում և սրում է զենք»։ Որոշ գյուղեր, որոնք գտնվում են Ջեբել Անսարիայում ունեն անուններ, որոնք փյունիկերենից են եկել։ Սիրայի չերքեզների մեջ ասվում է, որ Կարդահան հիմնադրվել է չերքեզների կողմից մամլուք սուլթան Քանսուհ ալ-Ղավիրի։ Դրա ապացույցը կարող է հանդիսանալ այդ քաղաքում և ալավիների լեռնային շրջանում ապրող չերքեզների մեծ թիվը։ Այնտեղ նույնիսկ կա Չերքեզների փողոց և մի մեծ ընտանիք նույն անունով։ Կարդահան չերքեզերենում նշանակում է «բարի գալուստ»։

Քաղաքի բնակիչները եկել են Կալբիա ցեղից և քաղաքը նրանց համար եղել է համադաշնության սկզբունքային կենտրոն։ Օսմանյան ժամանակաշրջանի վերջում՝ 1840-1880 թվականների միջև, իշխանությունների և ափամերձ լեռների ալավիական ցեղերի միջև պայքարը ավելի լարվեց։ 1854 թվականին Լաթակիայի տարածքում սպանվել է Օսմանցի ղեկավարը՝ իշխանության և Կարդահայի կռիվների ժամանակ։ Սա Կալբիյանների զինվորներին մղում է օսմանյան կառավարության դեմ պայքարի, քանի որ օսմանյան կառավարության հիմքը թուլացել էր[2]։

 
Ասադների ընտանիքը. Հաֆեզ ալ-Ասադը` աջ մասում

Վախը ուշադրություն է գրավում, և իշխանության նվաճումը, և հարկերից խուսափումը, և զինվորական ոչ պատշաճ ծառայությունը, պատճառ է դառնում, որ Կարդահայի մոտակայքում ապրող ֆելլահները (գյուղացի) որոշեցին չհիմնել ագլոմերացիայի կարգավորումներ։ Մինչ այսօր էլ Կարդահան շրջապատված է ցրված գյուղերով։ Քաղաքը նախկինում ուներ զգալիորեն քրիստոնյա բնակչություն մինչև 20-րդ դարի կեսերը, երբ շատ քրիստոնյա ընտանիքներ մեկնեցին խոշոր մերձափնյա քաղաքներից[2]։

1970 թվականին Կարդահան ստացավ քաղաքի կոչում ալ-Շեյխ Բադրի և Դուռեյքիշի շնորհիվ։ Նրանք միասին կազմում եմ երկու ափամերձ տարածքների՝ Լաթակիայի և Տարտուսի, ընդհանուր բնակչության 6%-ը։ Այս երեք քաղաքների շուրջ ձևավորվել են գավառները (մինտակա)[2]։ Ըստ ֆրանսիացի մարդաբան Ֆաբրիկե Բալանչեի, Բաասի կառավարությունը, որը մեծ հզորություն ուներ 1960-ականներին, ֆավորիտիզմի աստիճան ցուցաբերեց երեք քաղաքների համար։

2013 թվականի պրիլի 24-ին, գյուղը ենթարկվեց հրթիռային հարձակման Սիրիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ.[3]։

Տրանսպորտ

խմբագրել

Քաղաքը մարզկենտրոն Լաթակիայի հետ կապված է ավտոխճուղով։ Միջերկրական ծովի ափով անցնում է Լաթակիա-Հալեպ երկաթուղին։

Ամենամոտ նավահանգիստը Լաթակիան է, որտեղ էլ գտնվում է ամենամոտ օդանավակայանը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. General Census of Population and Housing 2004 Արխիվացված 2012-12-21 archive.today: Syria Central Bureau of Statistics (CBS): Latakia Governorate. (Արաբերեն)
  2. 2,0 2,1 2,2 2,3 Balanche, Fabrice (2006). La région alaouite et le pouvoir syrien (PDF) (French). Karthala Editions. ISBN 2845868189.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. http://www.economist.com/news/middle-east-and-africa/21576716-syrian-catastrophe-gets-even-more-horrific-yet-another-massacre Syria’s civil war: Yet another massacre
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալ-Կարդահա» հոդվածին։