Ալիսա Ռյուլե-Գերշտել
Ալիսա Ռյուլե-Գերշտել (գերմ.՝ Alice Rühle-Gerstel, ծննդյամբ` Գերշտել (գերմ.՝ Gerstel), մարտի 24, 1894[1][2][3], Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[2][3] - հունիսի 24, 1943[4][1][2][…], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[2]), գերմանալեզու գրող, կանանց իրավունքների պաշտպանության շարժման գործիչ, հրեական ծագում ունեցող հոգեբան։
Ալիսա Ռյուլե-Գերշտել | |
---|---|
Ծնվել է | մարտի 24, 1894[1][2][3] |
Ծննդավայր | Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[2][3] |
Վախճանվել է | հունիսի 24, 1943[4][1][2][…] (49 տարեկան) |
Վախճանի վայր | Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[2] |
Գրական անուն | Barbara Felix[5] |
Մասնագիտություն | լրագրող, հոգեբան, գրող, բուժքույր և կանանց իրավունքների պաշտպան |
Լեզու | գերմաներեն |
Քաղաքացիություն | Գերմանական ռայխ |
Կրթություն | Պրահայի Կարլի համալսարան և Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան |
Alice Rühle-Gerstelová Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԱլիսա Ռյուլե-Գերշտելը սովորել է աղջիկների լիցեյում և Դրեզդենի պանսիոնատում, այնուհետև` Պրահայի գերմանական մանկավարժական ինստիտուտում։ Առաջին աշխարհամարտի տարիներին ռազմաճակատում ծառայել է որպես բուժքույր։ 1917-1921 թվականներին Պրահայում և Մյունխենում ուսանել է գրականագիտություն և փիլիսոփայություն։ 1921 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն Ֆրիդրիխ Շլեգելի վերաբերյալ։ Նույն թվականին ամուսնացել է Ալֆրեդ Ադլերի աշակերտ կոմունիստ Օտտո Ռյուլեի հետ։ Գրետա Ֆանտլի հետ միասին ստեղծել է Դրեզդենի մարքսիստական անհատական հոգեբանության խմբակը։ 1924 թվականին հիմնադրել է Am andern Ufer — Dresden-Buchholz-Friedewald հրատարակչությունը և սկսեց հրատարակել Monatsblätter für sozialistische Erziehung ամսագիրը։ Ընկերացել է չեխ լրագրող, գրող, թարգմանիչ և Ֆրանց Կաֆկայի սիրուհիներից մեկի` Միլենա Եսենսկայի հետ։
1932 թվականին ամուսինները, կանխատեսելով Գերմանիայում նացիստների իշխանության գալը և գիտակցելով, որ այդ դեպքում իրենց անվտանգությունը ապահովված չի լինի, տեղափոխվել են Պրահա։ Հաջորդ տարինացիստները նրանց գրքերն ընդգրկեցին այրման ենթակա գրքերի ցանկում (այդ ցանկում էին ընդգրկված նաև Am andern Ufer հրատարակչության բոլոր գրքերը)։ 1933 թվականից Ալիսա Ռյուլե-Գերշտելն աշխատել է Prager Tagblatt թերթի երեխաների համար նախատեսված հավելվածում։ Հայրենի քաղաքում գտնվելու որոնումներին նվիրված այդ ժամանակաշրջանը նա նկարագրել է «Բեկում կամ Աննան և ազատությունը» ինքնակենսագրական վեպում։ 1935 թվականին Օտտո Ռյուլը տեղափոխվել է Մեքսիկա, որտեղ բնակվում էին նրա հարազատները, Ռյուլ-Գերշտելը նրա մոտ է տեղափոխվել հաջորդ տարի։ Նա կառավարական բյուրոյում աշխատել է որպես թարգմանիչ և ամսագրեր է վաճառել։ Չնայած Լև Տրոցկու, Ֆրիդա Կալոյի և Դիեգո Ռիվերայի հետ ունեցած ընկերական հարաբերություններին, նա Մեքսիկայում երբեք իրեն տանը չի զգացել։ 1943 թվականի հունիսի 24-ին Օտտո Ռյուլեն մահացել է սրտի կաթվածից, և նույն օրը Ռյուլ-Գերշտելը պատուհանից դուրս է նետվել։
Ընտրալ երկեր
խմբագրել- Freud und Adler. Elementare Einführung in Psychoanalyse und Individualpsychologie. — Dresden, 1924.
- Der Weg zum Wir. Versuch einer Verbindung von Marxismus und Individualpsychologie. — Dresden, 1927.
- Das Frauenproblem der Gegenwart — Eine psychologische Bilanz. — Leipzig, 1932 (Nachdruck unter dem Titel «Die Frau und der Kapitalismus». — Frankfurt/Main, 1973).
- Der Umbruch oder Hanna und die Freiheit. — 1984.
Այլ գրաումներ (ընտրանի)
խմբագրել- Das proletarische Kind. Rezension des Buches von Otto Rühle. In։ Die Frau im Staat, München, 4. Jg./05.1922/Heft V/S. 3
- Der Hexenwahn. In։ Frauenstimme. Beilage für die Frauen proletarischer Freidenker. In։ Atheist. Illustrierte Wochenschrift für Volksaufklärung, Nürnberg / Leipzig, 22. Jg (2. Jg.)/Februar 1925/Nr. 2/S. 7–8
- Über die Eifersucht als weibliche Sicherung. In։ Internationale Zeitschrift für Individualpsychologie, Wien, 3. Jg./Dezember 1925/Heft 6/S. 314–320
- Über Prostitution. In։ Schriftenreihe des Freidenkerverlages, Leipzig, 1. Jg./ca. 1927/Heft 5/S. 82–84
- Der autonome Mensch. In։ Schriftenreihe des Freidenkerverlages, Leipzig, 1. Jg./ca. 1927/Heft 8/S. 132–136
- Beruf und Gesellschaft. Referat auf der Tagung der Entschiedenen Schulreformer und Leitsätze. 29. September bis 2. Oktober 1928 in Dresden. In։ Beruf, Mensch, Schule. Tagungsbuch der Entschiedenen Schulreformer, Hrsg. Paul Oestreich und Erich Viehweg, Frankfurt am Main 1929, S. 21–31; 181–183
- Die neue Frauenfrage. In։ Die literarische Welt, Berlin։ 5. Jg./1929/Nr. 11/S. 1–2
- Hartwig, Mela։ Das Weib ist ein Nichts. Rezension. In։ Die Literarische Welt, Berlin։ 5. Jg./1929/Nr. 38/S. 5
- An die unpolitischen Frauen. Beitrag zum Sammelartikel։ Deutschland, wie sie es sich wünschen. In։ Die literarische Welt, Berlin։ 6. Jg./1930/Nr. 13/S. 6
- Die entthronte Libido. Bemerkungen zu Freuds „Das Unbehagen in der Kultur“. In։ Internationale Zeitschrift für Individualpsychologie, Wien։ 8. Jg./Dezember 1930/Heft 6/S. 558–566
- Untergang der Ehe. In։ Die literarische Welt, Berlin։ 6. Jg./1930/Nr. 24/S. 1–2
- Frauen und Liebesgeschichten. Ein kleiner Bericht. In։ Die literarische Welt, Berlin։ 7. Jg./1931/Nr. 12/S. 9–10
- Lebensregeln für Menschen von heute. Was man mit Enttäuschungen und Unglück anfangen soll. In։ Die literarische Welt, Berlin։ 7. Jg./1931/Nr. 38/S. 3–4
- Überall Frauen. In։ Prager Tagblatt, Prag/57. Jg./9. August 1932/Nr. 187/S. 4
- Abschaffung des Geschlechtsverkehrs. Rezension des Buches Neugeburt der Ehe von Hans Sterneder. In։ Prager Tagblatt, Prag/57. Jg./31. Dezember 1932/Nr. 308/S. 3
- Beitrag zur Rundfrage։ Bilanz der Frauenbewegung. In։ Die literarische Welt, Berlin։ 8. Jg./1932/Nr. 10/S. 3–4
- Mann und Frau von heute. I. Die Frau wird losgesprochen. In։ Die literarische Welt, Berlin։ 8. Jg./1932/Nr. 41/42/S. 7 (Kopie FSA/BS)
- Die literarische Welt der Frau. Zurück zur guten alten Zeit?. In։ Die literarische Welt, Berlin։ 9. Jg./1933/Nr. 4/S. 5–6
- Erinnerungen an meine Zukunft. In։ Prager Tagblatt, 60. Jg./15. Dezember 1935/Nr. 292/Jubiläumsnummer – Beilage Nr. 6/S. 3 (Kopie FSA/BS)
- Unter dem Pseudonym „Lizzi Kritzel“։ Ein Nachmittag bei hungernden Kindern (im Erzgebirge). In։ Prager Tagblatt, 61. Jg./29. März 1936/Nr. 76/S. 4–5
- In welchem Alter wird die Frau alt? In։ Prager Tagblatt, o. J., S. 29. Institut für Zeitgeschichte München – Archiv, Sign. EO 227/5
- Kein Gedicht für Trotzki. Tagebuchaufzeichnungen aus Mexico. Neue Kritik, Frankfurt am Main 1979, ISBN 3-8015-0163-9
Գրականություն
խմբագրել- Nachlass Alice Rühle-Gerstel, Institut für Zeitgeschichte, München (Bestand։ ED 227)
- Norbert Abels։ A. R.-G.. In։ Hans Erler u. a. (Hrsg.)։ „Meinetwegen ist die Welt erschaffen“. Das intellektuelle Vermächtnis des deutschsprachigen Judentums. 58 Portraits. Campus, Frankfurt 1997 ISBN 3-593-35842-5, S. 203–212
- Jutta Friederich։ Alice Rühle-Gerstel (1894–1943 - Eine in Vergessenheit geratene Individualpsychologin. Königshausen & Neumann, Würzburg 2012, ISBN 978-3-8260-4994-1
- Gerald Mackenthun։ Alice Rühle-Gerstels individueller Weg zwischen Marxismus und Individualpsychologie. In։ A. Lévy, G. Mackenthun (Hrsg.)։ Gestalten um Alfred Adler – Pioniere der Individualpsychologie. Königshausen & Neumann, Würzburg 2002, S. 215–238
- Jana Mikota։ Die proletarische Bibliothek. Alice Rühle-Gerstels und Otto Rühles Beitrag zu einer Lesesozialisation der proletarischen Mädchen und Jungen in den 1920er Jahren. (PDF; 439 kB) In։ medaon.de, Magazin für jüdisches Leben in Forschung und Bildung
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Blumesberger S. Handbuch der österreichischen Kinder- und Jugendbuchautorinnen (գերմ.) — 2014. — Vol. 2. — S. 981—987. — ISBN 978-3-205-78552-1
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Wall R. Verbrannt, verboten, vergessen (գերմ.): kleines Lexikon deutschsprachiger Schriftstellerinnen 1933 bis 1945 — 2 — Kn: Pahl-Rugenstein Verlag, 1989. — S. 160—162. — ISBN 978-3-7609-1310-0
- ↑ 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
Արտաքին հղումներ
խմբագրել- Zum 65. Todestag
- Mikota, Jana. Die proletarische Bibliothek. Alice Rühle-Gerstels und Otto Rühles Beitrag zu einer Lesesozialisation der proletarischen Mädchen und Jungen in den 1920er Jahren
- Frauenwiki Արխիվացված 2016-12-27 Wayback Machine (zusätzlich umfangreiche Sekundärliteratur und Zitate)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալիսա Ռյուլե-Գերշտել» հոդվածին։ |