Մարկոս Արզումանյան

հայ նկարիչ
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Վիքիպեդիայում կան հոդվածներ Արզումանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Մարկոս Տիգրանի Արզումանյան (սեպտեմբերի 15, 1912(1912-09-15), Իգդիրի մարզ, Թուրքիա - հոկտեմբերի 25, 1991(1991-10-25), Երևան, Հայաստան), հայ նկարիչ։ ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1985): Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ։ ԽՄԿԿ անդամ (1943): Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից[1]։

Մարկոս Արզումանյան
Ծնվել էսեպտեմբերի 15, 1912(1912-09-15)
ԾննդավայրԻգդիրի մարզ, Թուրքիա
Վախճանվել էհոկտեմբերի 25, 1991(1991-10-25) (79 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Թուրքիա,  ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ
Մասնագիտություննկարիչ
Պարգևներ
Հայկական ԽՍՀ վաստակավոր նկարիչ
ԿուսակցությունԽՄԿԿ

Կենսագրություն

Մարկոս Արզումանյանը ծնվել է 1912 թվականին Իգդիրում։ 1925-1930 թվականներին սովորել է ԵԳԱՏ-ում։

Մասնակցել է Գերմանա-խորհրդային պատերազմին։ Երկրորդ Ուկրաինական ռազմաճակատի ռազմիկների հետ մարտնչել է հիտլերյան բանակի դեմ 409-րդ հայկական հրաձգային դիվիզիայի 677-րդ գնդի մատակարարման գումարտակի մարտիկ Մարկոս Արզումանյանը։ Մոզդոկի մոտ օդային ծանր մարտերից մեկի ժամանակ, 1943 թվականին երեք անգամ վիրավորվելուց հետո կոնտուզիա է ստացել, կորցրել լսողությունն ու ընկնել հիվանդանոց։ Ռազմա-հայրենասիրական ծառայությունների համար նկարիչ, կապիտան Արզումանյանը պարգևատրվել է բազմաթիվ շքանշաններով և մեդալներով[1]։

Պատերազմից հետո վրձնել է հայ ականավոր զորահրամանատարներ, գեներալներ Հայկ Մարտիրոսյանի և Ասքանազ Կարապետյանի դիմանկարներին։ Արզումանյանը ԽՄԿԿ շարքերն է ընդունվել Հյուսիս-կովկասյան ռազմաճակատում 1943 թվականին։ Արզումանյանը Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ է։ Ստեղծել է դիմանկարներ, կոմպոզիցիոն կտավներ։ Աշխատանքներից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[2][3]։

Ստեղծագործություններ

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Մուսաները չլռեցին։ Հայաստանի մշակույթի գործիչները 1941-1945 թթ. հայրենական մեծ պատերազմում, զոհված հայ արվեստագետներ։ Գիրք I. - Եր.: Խորհրդային գրող, 1989 թ., 392 էջ:
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  3. Մարկոս Արզումանյանի ստեղծագործություններից ՀԱՊ-ում