The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.

Ղանդուրա (արաբ․՝ غندورة‎‎), քաղաք Սիրիայի Արաբական Հանրապետության հյուսիսարևմտյան մասում, Հալեպի մարզի Ջարաբուլուսի գավառում։ Համանուն շրջանի կենտրոնն է։

Քաղաք
Ղանդուրա
արաբ․՝ غندورة‎‎
ԵրկիրՍիրիա Սիրիա
ՄուհաֆազաՀալեպի մարզ
ՄինտակաՋարաբուլուսի գավառ
ՆահիյաՂանդուրայի շրջան
Ժամային գոտիUTC+2
Ղանդուրա (Սիրիա)##
Ղանդուրա (Սիրիա)

Աշխարհագրական դիրք

Քաղաքը տեղակայված է Հալեպի մարզի հյուսիսարևմտյան հատվածում՝ Եփրատ գետից արևելք։ Մոտ է թուրքական սահմանին։

Բնակչություն

2004 թվականի պաշտոնական մարդահամարի տվյալներով՝ Ղանդուրայի շրջանի բնակչությունը կազմում էր 17 314 մարդ, որոնց մեջ որոշակի թիվ էին կազմում թուրքմենները[1]։

Տրանսպորտ

Ամենամոտ քաղաքացիական օդանավակայանը Հալեպի միջազգային օդանավակայանն (Aleppo International Airport) է, որը գտնվում է Հալեպ քաղաքում։ Ավելի հարավ՝ տեղ-տեղ թուրքական տարածքով, անցնում է Հալեպ-Մոսուլ երկաթգիծը։

Ծանոթագրություններ

  1. «2004 թվականի մարդահամարի տվյալներ». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 22-ին.