Ալբերտ Սարգսյան (երգիչ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալբերտ Սարգսյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սարգսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ալբերտ Մկրտչի Սարգսյան (մարտի 24, 1938, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգիչ։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1981):
Ալբերտ Սարգսյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 24, 1938 (86 տարեկան) Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | երգիչ |
Պարգևներ |
Կենսագրություն
Ալբերտ Սարգսյանը ծնվել է 1938 թվականի մարտի 24-ին, Լենինականում։ Երաժշտության առաջին ուսուցիչը եղել է մայրը՝ Վարդուշը, ով երգել է եկեղեցու երգչախմբում, Արաքսյա Գյուլզադյանի կողքին։ Ալբերտի քեռիներն են եղել երաժիշտներ՝ թառահար Արամ Նիկողոսյանը, դուդուկահար-կլառնետիստ Կարո Չարչօղլյանը, քամանչահար Հրաչիկ Մուրադյանը։ Առաջին անգամ Ալբերտ Սարգսյանը բեմ է դուրս եկել 4-րդ դասարանում՝ Լենինականի պիոներների պալատում։ Այնուհետև հանդես է եկել դպրոցական տարբեր ցերեկույթների ժամանակ, ելույթներ է ունեցել պիոներների պալատում, ապա՝ Սևյանի անվան մշակույթի պալատի երգի-պարի անսամբլում (ղեկավար՝ Աղասի Հ. Շաբոյան), 1955 թվականից՝ նաև ռադիոյով։ Ավարտել է Լենինականի Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական ուսումնարանը։ Սովորել է նաև Ա. Մռավյանի անվան թատրոնին կից դերասանական ստուդիայում (ղեկավար՝ Գրիգոր Մկրտչյան)։ Չորս տարի աշխատել է թատրոնում, բեմ է դուրս եկել մեծ դերասանների հետ։ Մասնակցել է «Իմ ընկեր Կոլկա», «Մխիթար Սպարապետ» ներկայացումներին, «Քաջ Նազար» ու «Հեղնար աղբյուր» ներկայացումներում նաև երգել է։ Հայաստանում և միութենական հանրապետություններում մասնակցել է ստուգատեսների (1957 թվականին՝ ՀԽՍՀ 1-ին փառատոնի ոսկե մեդալ)։ 1964 թվականին Քավորի դերակատարմամբ նկարահանվել է «Շիրակի մեղեդիները» հեսուստաֆիլմում[1]։ Թաթուլ Ալթունյանի ղեկավարությամբ, որին երգիչ�� համարում էր իր ուսուցիչը, հղկվել է նրա վարպետությունը, կատարելագործվել, դարձել հայ երգի լավագույն կատարողներից մեկը։ Անսամբլի հետ հանդես է եկել հանրապետության տարբեր քաղաքներում, գյուղերում, ԽՍՀՄ-ում, Ամերիկայի, Եվրոպայի, Միջին Արևելքի, Աֆրիկայի բազմաթիվ երկրներում։ 1965 թվականից եղել է Հայկական ժողովրդական երգի-պարի անսամբլի մենակատար։ Երգացանկն ընդգրկում է հայկական ժողովրդական, գուսանական, հայ և օտարազգի կոմպոզիտորների երգեր (1969 թվականին ելույթ է ունեցել Փարիզում)։ Առանձնապես սիրված են «Հովվի երգը», «Համիդ մատաղ», «Դարդս տվի հովերին» և այլ երգեր[2]։
Մրցանակներ
Ծանոթագրություններ
- ↑ ««Շիրակի մեղեդիների» քավորը». www.irates.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 406։