Նեյթան Փարսոնս
Նեյթան Դին Փարսոնս (անգլ.՝ Nathan Dean Parsons, հունիսի 16, 1988[1], Ադելաիդա, Ավստրալիա), ավստրալա-ամերիկացի դերասան։ Կատարել է Իտան Լովետի դերը «Գլխավոր հոսպիտալ» սերիալում[2][3][4][5]։ 2014 թվականին նա նկարահանվել է «Առաջնածինները» հեռուստասերիալում, որպես Ջեքսոն Քեներ։
Նեյթան Փարսոնս | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հունիսի 16, 1988[1] (36 տարեկան) |
Ծննդավայր՝ | Ադելաիդա, Ավստրալիա |
Քաղաքացիություն՝ | Ավստրալիա ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | դերասան, հեռուստատեսային դերասան և կինոդերասան |
IMDb։ | ID 1452155 |
Կենսագրություն
խմբագրելՓարսոնսը ծնվել է Ավստրալիայի }Ադելաիդա քաղաքում։ Նրա ծնողները ամերիկացիներ են գերմանա-սկանդինավյան (հայր) և անգլիական, ֆրանսիական, չեխական (մայր) ծագմամբ։ 3 տարեկանից հնչյունավորել է ճապոնական անիմե անգլերենով։ Ընտանիքը տեղափոխվել է Կոլորադո, ապա՝ Տեխաս նահանգի Օսթին քաղաք, որտեղ Փարսոնսը դպրոցն ավարտել է 2006 թվականին։ Այնուհետև տեղափոխվել է Լոս Անջելես Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում սովորելու համար։ Համալսարանի գեղարվեստի բաժինը ավարտել է բակալավրի աստիճանով[3][4][5]։
Հայտնի է դարձել «Գլխավոր հոսպիտալ», «Իրական արյուն», «Առաջնածինները», «Մի անգամ հեքիաթում» և «Ռոզուել, Նյու Մեքսիկո» հեռուստասերիալների դերերի շնորհիվ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 SNAC — 2010.
- ↑ Nadia: The Secret of Blue Water: Perfect Collection, Region 1 DVD (27 November 2007)
- ↑ 3,0 3,1 Stacy, Tom Port Charles Newcomer Nathan Parsons: Man of Mystery // Soap Opera Digest. — 2009. — С. 48—51 (Vol. 34, No. 22).
- ↑ 4,0 4,1 Nathan Parsons biography – ABC.com Արխիվացված 10 Փետրվար 2009 Wayback Machine
- ↑ 5,0 5,1 Rossi, Rosemary A. (2009 թ․ հունիսի 1). «In Fate's Hands». Soaps In Depth. էջեր 62–65.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նեյթան Փարսոնս» հոդվածին։ |