Մասնակից:Lyusi2006/Ավազարկղ

14:03, 6 Օգոստոսի 2018 տարբերակ, Lyusi2006 (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Գուստավ Մուանիեն «Վիրավոր զինվորների օգնության միջազգային կոմիտե» համահիմնադիրն է, որը 1864 թվականին վերանվանվել է «Կարմիր խաչի միջազգային կոմիտե»։ 1864 թվականին նա դարձավ Գիլյոմ-Անրի Դյուֆուր-ի կոմիտեի նախագահը: 46 տարի նախագահի պաշտոնում նա մեծ օգնություն է ցուցաբերել կոմիտեի առաջին տարիների զարգացման գործում։

Ծագում

խմբագրել
 
Գուստավ Մուանիե
(Source: www.redcross.int)

Մուանիեն գալիս է հարուստ ընտանիքից։ Փարիզում նա սովորել է իրավաբանություն և իր դիպլոմը ստացել 1850 թվականին։ Նա դեռ վաղ տարիքից սկսել է հետաքրքրվել բարեգործությամբ և հաարակական խնդիրների լուծմամբ։ 1862 թվականին Անրի Դյունանը Մուանիեին ուղարկեց իր գրքից՝ "Սոլֆերինոյի հիշատակարանըից" մի օրինակ։ Մուանիեն ցույց տվեց հիանալի մասնակցություն Դյունանի գաղափարի իրականացման գործում։ Հետագայում նիա գլխավորությամբ և օժանդակությամբ ստեղծվեց «Հինգի կոմիտե»-ն։ Մուանիեից բացի կոմիտեի անդամներն էին Լուի Ապիան, Թեոդոր Մոնուարը և Գիլյոմ-Անրի Դյուֆուրը։ Շուտով կոմիտեի անունը վերանվարվեց «Վիրավոր զինվորների օգնության միջազգային կոմիտե», իսկ 1876 թվականին ստացավ իր ներկայիս անվանումը՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտե, որի առաջին նախագահը դարձավ Դուֆոն, փոխնախագահը՝ Մուանիեն։