Խուան Մարինելյո

16:15, 8 Մայիսի 2014 տարբերակ, 46.70.191.126 (Քննարկում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Մարինելյո ի Վիդաուրրետա Խուան (Marinello у Vidaurreta), (1898-1977), Կուբայի քաղաքական ու հասարակական գործիչ, գրականագետ, հրապարակախոս։ Ավարտել է Հավանայի համալսարանը, 1962-1963–ին նրա ռեկտորն էր։ 1937-ին եղել է հանրապետական Իսպանիայում, բանաստեղծ Գիլիենի հետ հրատարակել «Հանրապետական Իսպանիայի մարդիկ» ռեպորաաժների ժողովածուն։

1938-ից կուսակցական ղեկավար աշխատանք է կատարել։ 1965-ից՝ Կուբայի կոմկուսի Կենտկոմի անդամ։ Մ․ եղել է կոնգրեսի դեպուատա (1942-44), սենատոր (1944-46), սենատի Փոխնախագահ

(1946-48): 1950-ին լույս է ընծայել «ճանապարհորդություն ԽՍՀՄ և ժողովրդական դեմոկրատիայի երկրներ» ուղեգրությունների գիրքը։ Մ-ի հիմնական ստեղծագործությունը գրաքննադատական հրապարակախոսությունն է։ Նա հանդես է եկել որպես Կուբայի և Լատինական Ամերիկայի արվեստի ազգային ինքնատիպու

թյան, սոցիալական ուղղվածության տեսաբան ու պրոպագանդիստ։ Առանձնահատուկ տեղ են գրավում Խ․Մարտիի մասին գրած աշխատությունները։ «ժամանակակիցներ։ Նոթեր և հուշեր․..» (1964) գրքում պատկերել է Լատինական Ամերիկայի ն Եվրոպայի մշակույթի ականավոր գործիչների։ 1963-ից Կուբայի ներկայացուցիչն էր ՑՈԻՆԵՍԿՕ-ում։ 1950-ից՝ խաղաղության համաշխարհային խորհրդի,

1966-ից՝ նրա նախագահության անդամ։ Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով (1973)։