Չափավոր ցամաքային կլիմա

03:40, 27 Հուլիսի 2024 տարբերակ, ՍահակԲոտ (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Չափավոր ցամաքային կլիմա, Հայաստանում ձևավորվում է Արարատյան գոգավորությունում, Վայքում՝ 1300- 1700 մետր բարձրություններում։

Ձմեռը չափավոր ցուրտ է՝ հաստատուն ձնածածկույթով, գերակշռում են սառնամանիքային եղանակները։ Հունվարին օդի միջին ջերմաստիճանը 8 °C է, նվազագույնը՝ -33 °C:

Գարունը տևական է, բարեխառն։

Ամառը չափավոր շոգ է, արևոտ՝ չոր եղանակների գերակշռությամբ։ Հուլիս-օգոստոսին օդի միջին ջերմաստիճանը 20-23 °C ե, առավելագույնը՝ 38 °C:

Աշնանը գերակշռում են տաք, արևոտ եղանակները։ Անսառնամանիք ժամանակաշրջանը մինչև 200 օր է, 0օC-ից բարձր ջերմաստիճանների գումարը՝ 3300 °C, տարեկան տեղումները՝ 500-600 մմ։ Պայմանները բարենպաստ են հացահատիկային մշակաբույսերի, կարտոֆիլի, ճակնդեղի և պտղաբուծության համար։

Կլիմայական և օրացուցային եղանակները համընկնում են։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չափավոր ցամաքային կլիմա» հոդվածին։