«Հայկական ազգային հագուստ (տարազ)»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
ՀԱՋՈՂ |
մամա ջան |
||
Տող 28.
== Կանացի հայկական տարազ ==
Կանացի արտաքին հագուստը եղել է բավականին բազմազան՝ զգեստներ (արձակ և ոչ արձակ), բաճկոնակներ և անթև հագուստներ։ Զգեստները կարում էին սատինից, մետաքսից, թավշից։ Կանացի հագուստը զարդարված էր ասեղնագործ գեղազարդերով, իսկ բարձր խավի ներկայացուցիչները զարդարում էին իրենց հագուստը ոսկե և արծաթե մանրաթելերով։ Հագուստի մեջ կարևոր դեր էր խաղում նաև կանացի զարդարանքը։ Ոսկերչական բանվածքները պահվում էին խնամքով և փոխանցվում էին սերնդեսերունդ։ Հայաստանի արևելյան շրջաններում ապրող կանայք, կարմիր և երկար շապիկի տակից` կրում էին կարմիր և երկար տաբատներ, որոնց ստորին մասերը կարված էին ավելի թանկարժեք գործվածքից։ Կանայք զգեստների վրայից կրում էին կրծկալ։ Արևմտյան Հայաստանի կանացի զգեստները ձևով գրեթե
Միջնադարյան կնոջ տարազի համալիրը, գլխի հարմարանքը, ի տարբերություն հին հայկական տարազների, ավելի պարզ էր՝ կազմված ծաղկազարդ ճակատակալից։ Որպես գլխի ծածկոցներ օգտագործում էին քողերը, որոնց հանդիպում ենք նաև ուրարտական տարազում։ Միջնադարյան կանայք բերանն այնքան ամուր չեն կապել, ինչպես ընդունված էր։ Վաղ միջնադարում հայ վերնախավի շրջանակներում նկատելի է ինչպես արաբ, այնպես էլ բյուզանդական տարազների ազդեցությունը։ Ուշ միջնադարում հայկական ավանդական տարազը մասամբ ենթարկվել է նաև թուրք, թաթար և քուրդ նվաճողների ազդեցությանը, իսկ մի շարք նահանգներում և գավառներում պահպանվել մինչև XIX դարի վերջը և XX դարի սկիզբ։ Այնուհետև հայկական տարազները աստիճանաբար սկսել են տեղի տալ եվրոպական զգեստներին և դուրս մղվել առօրյա գործածությունից։
|