[[Պատկեր:The Hibernating Stellar Magnet (artist's impression).jpg|250px|մինի|Մագնետարը նկարչի պատկերացմամբ]]
'''Մագնետար''' կամ '''Մագնիտար'''<ref>Ժամանակակից հայալեզու գրականության մեջ հանդիպում են և՛ «ե»-ով, և՛ «ի»-ով գրության ձևեր։ Հանրահայտ գրականությունում ու լուրերի ժապավեններում նախընտրությունը տրվում է անգլիական ''magnetar''՝ «''մագն'''ե'''տար''» ձևին, այն դեպքում, երբ մասնագետներն առավել հակված են «''մագն'''ի'''տար''» գրելաձևին</ref>, նեյտրոնային աստղ, որն օժտված ա բավականին ուժեղ [[մագնիսական դաշտ]]ով (մինչև 1011 [[Տեսլա (չափման միավոր)|Տեսլա]])։ Տեսականորեն մագնետարների գոյությունը կանագուշակվել էր [[1992]] թվականին, իսկ իրական գոյության ապացույցները հայտնաբերվեցին [[1998]] թվականին գամմա և ռենտգենային ճառագայթներ բաց թողնող SGR 1900+14 սարքի ուղղությամբ նշված ճառագայթները [[Արծիվ (համաստեղություն)|Արծվի համաստեղության]] վրա ուղղելով։ Մագնետարների կյանքի տևողությունը կազմում է մոտավորապես 1 000 000 տարի։ Մագնետարներն ունեն Տիեզերքի ամենաուժեղ մագնիսական դաշտը<ref>[http://www.popmech.ru/article/3204-zvezdnyiy-gibrid/ Աստղային հիբրիդ: Պուլսար+Մագնետար: Մեխանիկա]</ref>։
== Նկարագրությունը ==
Մագնետարները նեյտրոնային նաստղերի բավականին քիչ ուսումնասիրված տիպ են, այն պատճառոց, որ շատ քչերն են մոտ գտնվում [[Երկիր մոլորակ]]ին։ Մագներտարիների տրամագիծն ունենում է հիմանականում 20—30 կմ երկարություն, սակայն մեծամասնության զանգվածները գերազանցում են արեգակի զանգվածին։ Մագնետարն այնքան խիտ է, որ նրա մի ոլոռաչափ մասնիկը կարող է հարկյուր միլիոն տոննա կշռել։ Հայտնի մագնետարների մեծամասնությունը շատ արագ է պտտվում՝ մեկ վայրկյանում մի քանի պտույտ կատարելով սփական առանցքի շուրջ<ref>{{citeweb|url=http://www.space-art.co.uk/pages-en/stars-I/Magnetar.htm|title=Magnetar (1999)|accessdate=դեկտեմբերի 17, 2007}}</ref>։ Մագնետարի կենսական ցիկլը բավականին կարճ է։ Նրանց ուժեղ մագնիսական դաշտերը անհետանում են մոտավորապես 10 000 տարում, որից հետո ռենտգենյան ճառագայթների արձակումը դադարում է։ Վարկածներից մեկի համաձայն, մեր գալակտիկայում իր գոյության սկզբից կարող էր ձևավորվել ավելի քան 30 միլիոն մագնետար<ref>{{cite web | date = март 2003 | url = http://solomon.as.utexas.edu/~duncan/magnetar.html#Epilog | title = Magnetars, Soft Gamma Repeaters and Very Strong Magnetic Fields | publisher = Robert C. Duncan, University of Texas at Austin | accessdate = 2009-08-04 | archiveurl = http://www.webcitation.org/65lZdNyW6 | archivedate = 2012-02-27}}</ref> Մագնետարները ձևավորվում են մասիվային աստղերից, որոնց սկզբնական զանգվածը մոտավորապես 40 [[Արեգակնային զանգված|М☉]] է<ref>[http://www.spaceref.com/news/viewpr.html?pid=31470 How Much Mass Makes a Black Hole?], ''SpaceRef, 19.08.2010''</ref>։
Ցնցումները, որոնք առաջանում են մագնետարների մակերևույթին, աստղում մեծ տատանումներ են առաջացնում. մագնիսական դաշտի տատանումներ, որոնց հետևանքով շատ հաճախ ուժեղ գամմա ճառագայթում է սկսվում։ Վերջիններս [[Երկիր|երկրի]] կողմից ֆիքսվել են [[1979]], [[1998]] և [[2004]] թվականներին։
== Հայտնի մագնետարներ ==
[[Պատկեր:SGR 1806-20 108530main cloudballPrint.jpg|300px|մինի|[[2004]] թվականի [[դեկտեմբերի 27]]-ին SGR 1806-20-ից (պատկերված է նկարչի պատկերացմամբ) արձակվող գամմա ճառագայթումը։ Պայթյունն այնքան ուժեղ էր, որ ազդեցություն ունեցավ [[Երկիր|Երկրի]] մթնոլորտի վրա ավելի քան 50 000 լուսային տարի հեռավորությունից։]]
2007 թվականի մայիսի դրությամբ հայտնի էր տասներկու մագնետար, և ևս երեք թեկնածու, որոնք ապացույցների կարիք ունեիմ։ Հայտնի մագնետարների օրինակներ՝
* SGR 1806-20, [[Երկիր|Երկրից]] 50 000 լուսային տարի հեռավորության վրա, [[Ծիր Կաթին]]ի հակադարձ կողմում, [[Աղեղնավոր]]ի համաստեղությունում գտնվող մագնետար։
* SGR 1900+14, Արծվի համաստեղությունում գտնվող, Երկրից 20 000 լուսային տարի հեռավորության վրա գտնվող մագնետար։
* 1E 1048.1-5937 — անոմալ ռենտգենյան պուլսար Ողնուց համաստեղությունում, [[Երկիր|Երկրից]] 9000 լուսային տարի հեռավորության վրա։ Աստղը, որից ձևավորվել է մագնետարը 30—40 անգամ ավելի մեծ զանգված է ունեցել, քան [[արեգակ]]ը։
Ամբողջական ցանկը կարելի է գտնել մագնետարների կատալոգում<ref>{{citeweb|url=http://www.physics.mcgill.ca/~pulsar/magnetar/main.html|title=Full listing of magnetars known|accessdate=դեկտեմբերի 17, 2007}}</ref>
* 2008 թվականի սեպտեմբերի դրությամբ, ESO-ն հայտնյում է մարմնի իդենտիֆիկացիայի մասին, որը իս սկզբանտ մագնետար էին համարում՝ SWIFT J195509+261406; սկզբնական շրջանում նրանից գամմա մասնիկներ էին ճառագայթվում (GRB 070610).
== Տե՛ս նաև ==
|