«Աֆրիկա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 85.
[[Պատկեր:Mathendous giraffes.jpg|thumb|[[Սահարայի ժայռապատկերներ]] Լիբիայի [[Ֆեցցան]] պատմական մարզում, 2004 թվականի դեկտեմբեր։]]
[[Պատկեր:Abu Simbel Main Temple (2346939149).jpg|thumb|[[Ռամզես II (Մեծ)|Ռամզես II-ի]] հսկայական արձանները Եգիպտոսի [[Աբու Սիմբելի տաճարներ]]ում։ Թվագրվում են ք.ա. մոտ 1250 թվականով։ Լուսանկարն արվել է 2008 թվականի մարտին։]]
Գլոբալ կլիմայական պայմանների ազդեցությամբ Սահարայի չափերը պատմականորեն խիստ փոփոխական են եղել՝ երբեմն արագ մեծանալով կամ փոքրանալով, իսկ երբեմն էլ ամբողջովին անհետանալով<ref>{{cite book|author=Keenan, Jeremy|title=The Sahara: Past, Present and Future|url=https://books.google.com/books?id=KUKPAQAAQBAJ|year=2013|publisher=Routledge|isbn=978-1-317-97001-9|access-date=5 February 2018|archive-date=28 February 2017|archive-url=https://web.archive.org/web/20170228175639/https://books.google.com/books?id=KUKPAQAAQBAJ|url-status=live}}</ref>։ [[Սառցե դարաշրջան]]ի ավարտին՝ մոտավորապես մ.թ.ա. 10500 թվականին, Սահարան կրկին վերածվեց կանաչ բերրի հովտի, և աֆրիկյան բնակչությունը [[Ենթասահարա]]յի ներքին ու առափնյա բարձրավանդակներից վերադարձավ այնտեղ։ [[Տասսիլին Աջջեր]] բարձրավանդակում հայտնաբերված մոտ 10 հազար տարեկան [[Սահարայի ժայռապատկերներ|ժայռապատկերները]] ներկայացնում են բերրի Սահարան և դրա բազմաքանակ բնակչությունը<ref>{{cite journal|last1=Mercier|first1=Norbert|display-authors=etal|date=2012|title=OSL dating of quaternary deposits associated with the parietal art of the Tassili-n-Ajjer plateau (Central Sahara)|journal=Quaternary Geochronology|volume=10|pages=367–373|doi=10.1016/j.quageo.2011.11.010|bibcode=2012QuGeo..10..367M }}</ref>։ Սակայն կլիմայի տաքացման և չորացման հետևանքով մ.թ.ա. 5000 թվականին Սահարայի տարածաշրջանն աստիճանաբար դարձավ ավելի ��որ և անբարենպաստ։ Երկրի [[ուղեծիր|ուղեծրի]] թեքության պատճառով, մոտավորապես մ.թ.ա. 3500 թվականին Սահարան արագ անապատացվեց<ref>[https://www.sciencedaily.com/releases/1999/07/990712080500.htm "Sahara's Abrupt Desertification Started by Changes in Earth's Orbit, Accelerated by Atmospheric and Vegetation Feedbacks"], {{webarchive|url=https://web.archive.org/web/20140307060153/https://www.sciencedaily.com/releases/1999/07/990712080500.htm|date=7 March 2014}}, ''Science Daily.''</ref>։ Բնակչությունը հեռացավ Սահարայի տարածաշրջանից՝ տեղափոխվելով Նեղոսի հովտի [[Երկրորդ քարվաստ]]ից ներքև ընկած հատված, որտեղ հիմնեց մշտական և կիսամշտական բնակավայրեր։ Հետագայում տեղի ունեցավ կլիմայական զգալի անկում, որն ազդեցություն թողեց Կենտրոնական և Արևելյան Աֆրիկայի հորդառատ ու երկարատև անձրևների վրա։ Այդ ժամանակից ի վեր չոր կլիման գերիշխող է դարձել [[Արևելյան Աֆրիկա]]յում, իսկ վերջին 200 տարիներին՝ հատկապես [[Եթովպիա]]յում։
 
Աֆրիկայում խոշոր եղջերավոր անասունների ընտելացումը տեղի է ունեցել նախքան գյուղատնտեսության զարգացումը և համագոյակցել է որսորդ-հավաքչական հասարակությունների հետ: Հյուսիսային Աֆրիկայում արդեն մ.թ.ա. 6000 թվականին խոշոր եղջերավոր անասուններն ընտելացված էին<ref>Diamond, Jared. (1999) ''Guns, Germs and Steel: The Fates of Human Societies''. New York: Norton, p. 167. {{ISBN|978-0813498027}}.</ref>։ Սահարա-Նեղոս տարածաշրջանում մարդիկ ընտելացրին մի շարք կենդանիներ, որոնց թվում էին էշն ու պարուրաեղջյուր այծը, որոնք տարածված էին Ալժիրից մինչև [[Նուբիա]]։ Արևմտյան Աֆրիկայի սավաննայում՝ Մալիի տարածքում, մ.թ.ա. 10000-9000 թվականներին հայտնագործվեց խեցեգործությունը<ref name="Pottery">{{cite journal |last1=Jesse |first1=Friederike |title=Early Pottery in Northern Africa – An Overview |issue=2 |pages=219–238 |journal=Journal of African Archaeology|volume=8 |jstor=43135518 |year=2010 |doi=10.3213/1612-1651-10171 }}</ref><ref name="swissinfo">[http://www.swissinfo.ch/eng/Home/Archive/Swiss_archaeologist_digs_up_West_Africas_past.html?cid=5675736 Simon Bradley, ''A Swiss-led team of archaeologists has discovered pieces of the oldest African pottery in central Mali, dating back to at least 9,400BC''], {{webarchive|url=https://web.archive.org/web/20120306002155/http://www.swissinfo.ch/eng/Home/Archive/Swiss_archaeologist_digs_up_West_Africas_past.html?cid=5675736|date=6 March 2012}}, SWI swissinfo.ch – the international service of the Swiss Broadcasting Corporation (SBC), 18 January 2007.</ref>։ Հյուսիսարևմտյան Աֆրիկայում՝ Սահարայի և [[Սահել]]ի [[տափաստան]]ներում ու [[սավաննա]]ներում, ժամանակակից [[Նեղոս-սահարյան լեզուներ|Նեղոս-սահարյան]] և [[Մանդե ժողովուրդ|մանդե ժողովրդի]] հավանական նախնիները մ.թ.ա. 8000-6000 թվականներին սկսեցին հավաքել վայրի [[Կորեկաձավար|կորեկաձավար]]<ref>{{cite book |chapter-url=https://link.springer.com/chapter/10.1007/978-3-319-89839-1_22 |doi=10.1007/978-3-319-89839-1_22 |chapter=Evidence of Sorghum Cultivation and Possible Pearl Millet in the Second Millennium BC at Kassala, Eastern Sudan |title=Plants and People in the African Past |year=2018 |last1=Beldados |first1=Alemseged |last2=Manzo |first2=Andrea |last3=Murphy |first3=Charlene |last4=Stevens |first4=Chris J. |last5=Fuller |first5=Dorian Q. |pages=503–528 |isbn=978-3-319-89838-4 |access-date=20 May 2022 |archive-date=20 May 2022 |archive-url=https://web.archive.org/web/20220520170752/https://link.springer.com/chapter/10.1007/978-3-319-89839-1_22 |url-status=live }}</ref>։ Հետագայում նրանք սկսեցին հավաքել նաև [[դդում]], [[ձմերուկ]], [[գերչակ]] և [[բամբակ]]<ref name="Ehret 2002">{{cite book |last=Ehret |first=Christopher |title=The civilizations of Africa : a history to 1800 |url=https://archive.org/details/civilizationsofa0000ehre |year=2002}}</ref>։ Մոտ մ.թ.ա. 4000 թվականին Արևելյան [[Սուդան]]ում առաջին անգամ մշակվեց սորգո երկգույնը՝ դառնալով մարդկության պատմության մեջ գյուղատնտեսական մշակաբույսերի բուծման ամենավաղ օրինակներից մեկը։ Նախքան մ.թ.ա. 2000 թվականին սորգո երկգույնը կհասներ Հնդկաստան, դրա մշակությունն աստիճանաբար տարածվեց ողջ Աֆրիկայով<ref>{{cite journal |url=https://www.journals.uchicago.edu/doi/abs/10.1086/693898?journalCode=ca |doi=10.1086/693898 |title=Evidence for Sorghum Domestication in Fourth Millennium BC Eastern Sudan: Spikelet Morphology from Ceramic Impressions of the Butana Group |year=2017 |last1=Winchell |first1=Frank |last2=Stevens |first2=Chris J. |last3=Murphy |first3=Charlene |last4=Champion |first4=Louis |last5=Fuller |first5=Dorianq. |journal=Current Anthropology |volume=58 |issue=5 |pages=673–683 |s2cid=149402650 |access-date=20 May 2022 |archive-date=20 May 2022 |archive-url=https://web.archive.org/web/20220520170745/https://www.journals.uchicago.edu/doi/abs/10.1086/693898?journalCode=ca |url-status=live }}</ref><ref>{{Cite web |date=September 28, 2017 |title=Earliest Evidence of Domesticated Sorghum Discovered |url=https://www.sci.news/archaeology/earliest-evidence-domesticated-sorghum-05271.html |website=Sci.News |access-date=16 May 2023 |archive-date=9 February 2023 |archive-url=https://web.archive.org/web/20230209081124/https://www.sci.news/archaeology/earliest-evidence-domesticated-sorghum-05271.html |url-status=live }}</ref>։
 
Ժամանակակից Մավրիտանիայի բնակիչները սկսեցին [[Խեցեգործություն|խեցեգործությամբ]] զբաղվել և քարե բնակավայրեր կառուցել (ինչպես օրինակ՝ [[Տիշիտ]]ը և [[Ուալատա]]ն)։ Անձրևների հետևանքով առաջացած գետերում և լճերում ոսկրե ծայրով [[հարպուն|հարպուններ]]ի օգտագործմամբ ձկնորսությունը դարձավ մարդկանց հիմնական զբաղմունքը<ref>{{Cite web|url=http://humanorigins.si.edu/evidence/behavior/getting-food/katanda-bone-harpoon-point|title=Katanda Bone Harpoon Point|date=22 January 2010|publisher=The Smithsonian Institution's Human Origins Program|language=en|access-date=19 February 2019|archive-date=14 August 2020|archive-url=https://web.archive.org/web/20200814055506/https://humanorigins.si.edu/evidence/behavior/getting-food/katanda-bone-harpoon-point|url-status=live}}</ref>։ Արևմտյան Աֆրիկայում խոնավ կլիման նպաստեց [[Սենեգալ]]ից մինչև [[Կամերուն]] ձգվող [[խոնավ անտառներ]]ի և անտառապատ սավաննաների ընդարձակմանը։ [[Նիգերա-կոնգոյական լեզուներ]]ով խոսող ժողովուրդները մ.թ.ա. 9000-5000 թվականներին սկսեցին մշակել [[Ձիթատու արմավենի|ձիթատու արմավենի]] և [[Ռաֆիա|ռաֆիա]] (արմավենու տեսակ)։ Հետագայում սկսեցին մշակել նաև [[Սև աչք լոբի|սև աչք լոբի]], [[մաշ]] (աֆրիկյան գետնանուշ), իսկ այնուհետև՝ [[բամիա]] և [[Կոլայի ընկույզ|կոլայի ընկույզ]]։ Նիգերա-կոնգոյական լեզուներով խոսող ժողովուրդները ստեղծեցին նաև հղկված քարե կացիններ՝ անտառը մաքրելու համար, քանի որ բույսերի մեծ մասն աճում էր անտառում<ref name="Ehret 2002"/>։
 
Մոտավորապես մ.թ.ա. 4000 թվականին Սահարայի կլիման արագ տեմպերով սկսեց չորանալ<ref name="O'Brien">O'Brien, Patrick K. ed. (2005) ''Oxford Atlas of World History''. New York: Oxford University Press. pp. 22–23. {{ISBN|978-0199746538}}</ref>։ Այս կլիմայական փոփոխությունը հանգեցրեց լճերի ու գետերի զգալի կրճատման և [[Անապատացում|անապատացման]]։ Սա իր հերթին հանգեցրեց գյուղատնտեսության համար հարմար հողերի քանակի նվազման և երկրագործությամբ զբաղվող համայնքների միգրացիայի դեպի Արևմտյան Աֆրիկայի առավել արևադարձային կլիմայական գոտիներ<ref name="O'Brien" />։ Մ.թ.ա. առաջին հազարամյակում կլիմայական պայմանների փոփոխության հետևանքով վայրի հացահատիկների պոպուլյացիաների նվազումը նպաստեց երկրագործությամբ զբաղվող համայնքների ընդլայնմանը և Նիգեր գետի շրջակայքում բրնձի մշակության արագ յուրացմանը<ref>{{cite journal |doi=10.1016/j.cub.2018.05.066 |title=The Rise and Fall of African Rice Cultivation Revealed by Analysis of 246 New Genomes |year=2018 |last1=Cubry |first1=Philippe |last2=Tranchant-Dubreuil |first2=Christine |last3=Thuillet |first3=Anne-Céline |last4=Monat |first4=Cécile |last5=Ndjiondjop |first5=Marie-Noelle |last6=Labadie |first6=Karine |last7=Cruaud |first7=Corinne |last8=Engelen |first8=Stefan |last9=Scarcelli |first9=Nora |last10=Rhoné |first10=Bénédicte |last11=Burgarella |first11=Concetta |last12=Dupuy |first12=Christian |last13=Larmande |first13=Pierre |last14=Wincker |first14=Patrick |last15=François |first15=Olivier |last16=Sabot |first16=François |last17=Vigouroux |first17=Yves |journal=Current Biology |volume=28 |issue=14 |pages=2274–2282.e6 |pmid=29983312 |s2cid=51600014 |doi-access=free |bibcode=2018CBio...28E2274C }}</ref><ref>{{cite journal |author=Murray |first=Shawn Sabrina |date=January 2004 |title=Searching for the Origins of African Rice Domestication |url=https://www.researchgate.net/publication/265663363 |journal=Antiquity |issue=78 |via=researchgate.net}}</ref>։
 
Մ.թ.ա. առաջին հազարամյակում [[Սև մետալուրգիա|երկաթի մշակումը]] ներմուծվեց Հյուսիսային Աֆրիկա։ Այս նույն ժամանակահատվածում այն ներմուծվեց նաև Ենթասահարայի որոշ մասեր՝ կա՛մ տեղում ինքնըստինքյան «հայտնագործվելու», կա՛մ հյուսիսից տարածվելու միջոցով<ref>[http://princetonol.com/groups/iad/lessons/middle/history1.htm#Irontechnology Martin and O'Meara, "Africa, 3rd Ed."], {{webarchive|url=https://web.archive.org/web/20071011083356/http://princetonol.com/groups/iad/lessons/middle/history1.htm|date=11 October 2007}}, Indiana: Indiana University Press, 1995.</ref><ref name="PB 2014">Breunig, Peter. 2014. Nok: African Sculpture in Archaeological Context: p. 21.</ref>, և մոտ մ.թ. 500 թվականին անհայտ հանգամանքներում անհետացավ՝ գոյատևելով շուրջ 2000 տարի<ref name="FB 1969">Fagg, Bernard. 1969. Recent work in west Africa: New light on the Nok culture. World Archaeology 1(1): 41–50.</ref>։ Արևմտյան Աֆրիկայում մ.թ.ա. 500 թվականին մետաղի մշակումը սկսեց դառնալ սովորական երևույթ։ Նույն թվականին երկաթի մշակումը ամբողջովին տարածվեց նաև Արևելյան և Արևմտյան Աֆրիկայի բազմաթիվ շրջաններում, թեև որոշ տարածաշրջաններում այն սկսեց կիրառվել միայն մ.թ. առաջին դարերում։ Մ.թ.ա. 500 թվականից սկսած՝ Արևմտյան Աֆրիկայում հայտնաբերվել են պղնձե առարկաներ՝ բերված [[Եգիպտոս]]ից, Հյուսիսային Աֆրիկայից, Նուբիայից և Եթովպիայից, ինչը վկայում է, որ [[Տրանս-Սահարյան առևտուր|Տրանս-Սահարյան առևտրային ցանցերն]] այդ ժամանակ արդեն գործում էին<ref name="O'Brien" />։
 
=== Մ.թ.ա. 4-րդ հազարամյակ - մ.թ. 6-րդ դար ===
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Աֆրիկա» էջից